Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը Ռումինիայի ԱԳՆ պետքարտուղարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:08 , 04 Ապրիլ 2019

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Դան Նեկուլաեսկուին, որը Հայաստանում է Ռումինիայի նախագահության կողմից կազմակերպվող Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Այդ մասին b4b.am-ին հայտնեց նախարարության մաուլի բաժինը: Կողմերը քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև առևտրատնտեսական կապերը՝ ընդգծելով, որ առևտրաշրջանառության ներկա ծավալները գոհացուցիչ չեն։

03.04.2019-4
Դան Նեկուլաեսկուն նշել է, որ առաջիկայում տեղի է ունենալու Ռումինիա-Եվրամիություն մեծամաշտաբ գործարար համաժողովը, որին ակնկալվում է նաև Արևելյան գործընկերության երկրների՝ այդ թվում Հայաստանի, գործարարների և պաշտոնյաների մասնակցությունը։ Պետքարտուղարի խոսքով՝ այս հարթակով ևս կարելի է զարկ տալ երկկողմ տնտեսական կապերին։

03.04.2019-3
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ռումինական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ձևաչափով երկկողմ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման հնարավորությունը։ Նիստի շրջանակում դիտարկվում է նաև գործարար համաժողովի անցկացման նպատակահարմարությունը։

Նախարարը և պետքարտուղարը գոհունակություն են հայտնել Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթի բացման առիթով` միակարծիք լինելով, որ այն կարող է նպաստել զբոսաշրջության աճին և այդ ոլորտում երկու երկրների համագործակցության զարգացմանը։ Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել զբոսաշրջային մարքեթինգային միջողացառումներ անցկացնելու ուղղությամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: