Invalid username or password
Հայաստան ներկրվող կլինկերի վրա պետտուրքի տարածման հարցում հստակություն կլինի միայն բոլոր կողմերի հետ քննարկումներից և դիտարկումները լսելուց հետո:
Այդ մասին ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Մենք հայտարարել ենք, որ առաջիկա ամիսը օգտագործելու ենք շատ մանրամասն հաշվարկների համար: ԱԺ-ում տնտեսական հարցերի հանձնաժողովն աշխատանքային խումբ է ձևավորել, հրավիրելու են բոլորին, ովքեր ասելիք ունեն: Եվ մենք առաջին ընթերցումից առաջ ևս հայտարարել էինք, որ եթե բոլոր դիտարկումները և ներկայացվող տեղեկությունները փաստեն, հաստատեն, որ կլինկերը որոշակի չափով տուրք պետք է ստանա, ապա կստանա»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ կլինկերը որոշակի վերամշակում է անցնում Հայաստանում, երբ ստացվում է ցեմենտ: Հիմնական տեսակետն այն է, որ պետտուրքի համար այնպիսի չափեր պետք է ընտրվեն, որ կլինկերից արտադրված ցեմենտն ի վերջո շուկայում մնա մոտավորապես նույն ինքնարժեքի, ինչ ունի ցեմենտը: «Ոչինչ չի բացառվում, բայց դա կորոշվի միայն մանրամասն մասնագիտական հաշվարկներից հետո, որոնք ԱԺ-ում կավարտվեն առաջիկա շաբաթների ընթացքում»,-եզրափակեց նախարարը:
ՀՀ Ազգային ժողովն ապրիլի 19-ին առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ տուրք է սահմանվում: ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ էին քվեարկել նախագծին: ԲՀԿ-ն առաջակում էր կլինկեր վրա ևս պետտուրք սահմանել: Սակայն ապրիլի 25-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ որոշում կայացվեց աշխատանքային խումբ ստեղծել՝ նախագիծը մինչ երկրորդ ընթերցում մանրամասն քննարկելու համար, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք չենք մասնակցելու քննարկումներին:
Դիտումներ 645
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:
Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: