Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է թեթև արդյունաբերության զարգացման հնարարավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

00:06 , 20 Հուլիս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկել է պետական գնումների ընթացակարգերում հնարավոր փոփոխությունները, որոնք կնպաստեն տեղական արտադրության զարգացմանը: Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը:

19.07.2019-4
Օրակարգում էին նաև արտահանման խթանմանը խոչընդոտող մաքսային, վարչարարական, տեխնիկական խնդիրները։ Արդյունաբերողները նախարարին են ներկայացրել այն խնդիրները, որոնք առաջանում են առևտրային գործընկերների հետ՝ արտահանման ենթակա ապրանքների արտահանման ընթացակարգերում։

19.07.2019-2
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են արտադրական արժեշղթայում հումքի ձեռքբերման, ներկրման և մշակման խնդիրներին, հենց տեղական արտադրողից հումքը ձեռք բերելու հնարավորությունների ընդլայնմանը։ Մտքեր են փոխանակվել նաև գործող օրենսդրական դաշտի կարգավորումների վերաբերյալ, դիտարկվել է նոր կարգավորումների անհրաժեշտությունը, որոնք զարկ կտան Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացմանը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

Ծառայության ակտիվացման գինն անփոփոխ է՝ 20 դրամ:

ՀԴՄ կտրոն չտպելը զինվորի հացը գողանալ է. Փաշինյան

Վարչապետի խոսքով՝ մեր բիզնեսի խնդիրն այն է, որ ստանդարտները միշտ ամենացածրի վրա են դրվում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումների՝ շուկայի ամենացածր սակագինը

Հնարավոր է փոխանցումներ իրականացնել անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին և Ռուսաստանում դրամական փոխանցումը ստանալ առանց Բանկի մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության։