Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը «Մուդիզի» փորձագետների հետ քննարկել է տնտեսության մրցունակության բարձրացման հարցերը

Վերադարձ լուրերի բաժին

20:19 , 03 Մարտ 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության փորձագետներ Քրիստիան Ֆանգի և Ջենե Ֆանգի հետ հանդիպման ընթացքում մանրամասներ ներկայացնել «Մուդիզի» փորձագետներին հետաքրքրող մի շարք հարցերի վերաբերյալ:

Նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն անդրադարձել է արդյունաբերության մրցունակության և արտադրողականության բարձրացմանն ուղղված քայլերին՝ ներկայացնելով ձեռնարկությունների՝ նորարարական տեխնոլոգիաներ կլանելու անհրաժեշտությունը: Քննարկվել են արտահանման կառուցվածքը և առաջիկա կանխատեսումները: Անդրադարձ է եղել նաև հանրային ներդրումների կառավարման ինստիտուցիոնալ շրջանակին, կապիտալ ծախսերի օրակարգին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքին:

03.03.2020-2
Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանն անդրադարձել է փոքր ու միջին բիզնեսի համար ֆինանսական աջակցության գործիքներին, կապիտալի շուկայի ոլորտում իրականացվող նոր ծրագրերին: Որակյալ աշխատուժի զարգացմանն ուղղված պետական քաղականության շրջանակներում քննարկվել են «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի սկզբունքներն ու նպատակները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: