Invalid username or password
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդի հետ, որին ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց նախարարության մամուլի ծառայությունը:
Նախարարը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությունը՝ ներկայացնելով հաջող համագործակցության մի քանի օրինակներ։ Նախարարը կարևորել է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» հետ համագործակցությունը կորպորատիվ կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու գործում՝ ներկայացնելով թե՛ ընկերությունների հետ տարվող աշխատանքները, և թե՛ պետական կարգավորումների շրջանակը։ Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարության քայլերի արդյունքում ընդհանուր առմամբ գործարար համայնքի շրջանում ձևավորված են դրական սպասումներ և ընդգծել․ «Կասկած չկա, որ բիզնեսը Հայաստանում կարող է ունենալ ազատ մուտք ցանկացած գործունեության համար, և մրցակցային պայմանները հավասար են բոլորի համար»։ Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ կարևոր է, որ Միացյալ Թագավորության հետ համագործակցությունը շարունակականություն ունի, ինչն էլ թույլ է տալիս, որպեսզի ժամանակը և ջանքերը մեկտեղվեն առաջնահերթ հարցերի ուղղությամբ, քանի որ խնդիրները ժամանակի ընթացքում փոփոխվում են։
Կողմերը քննարկել են խոշոր ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր, այդ թվում՝ ներդրողների կարիքների աջակցման կազմակերպությունների գործունեությունը։
Նախարարը Մարկ Փրիթչարդի հետ քննարկել է նաև առևտրի և ներդրումների խթանման աշխատանքներում համագործակցության ձևաչափերի արդյունավետության բարձրացման եղանակները։
Դիտումներ 735
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: