Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին

Վերադարձ լուրերի բաժին

21:29 , 10 Հոկտեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է հոկտեմբերի 8-ից 9-ը Կահիրեի միջազգային ցուցահանդեսային սրահում կայացած «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին և Աֆրիկյան տնտեսական համաժողովին։ Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը: Ցուցահանդեսին մասնակցել է 15 երկրի ավելի քան 100 ընկերություն։

Միջոցառման շրջանակում կայացել է նաև ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրին առնչվող հարցեր։ Կարևորվել է ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների՝ Եգիպտոսից աֆրիկյան այլ երկրեր արտահանման մեծ հնարավորությունը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: