Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է ԵԱՏՄ էկոնոմիկայի նախարարների նիստին

Վերադարձ լուրերի բաժին

18:45 , 07 Օգոստոս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը աշխատանքային այցով օգոստոսի 6-9-ը Ղրղզստանում է։ Օգոստոսի 7-ին՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ընդառաջ, Իսսիկ-Կուլ-ում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների էկոնոմիկայի նախարարների առաջին հանդիպումը։ Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում Եվրասիական տնտեսական միության անդամ- պետությունների էկոնոմիկայի նախարարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են տնտեսական օրակարգի հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է եղել անդամ-պետությունների մակրոտնտեսական ընթացիկ իրավիճակի և առևտրաշրջանառության ծավալների հետ կապված հարցերին: Նախարարները քննարկել են ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մակրոտնտեսական կայունության բարձրացման հեռանկարները: Մասնակիցներն անդրադարձել են նաև մինչև 2025 թվականը տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի պատրաստման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Այցի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։ Տիգրան Խաչատրյանը նաև կմասնակցի օգոստոսի 9-ին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայկական գինու միջազգային պահանջարկը շարունակում է աճել

Անցնող տարվա ընթացքում հայ գինեգործները մասնակցել են միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների և գործարար կապեր հաստատել օտարերկրյա գործընկերների հետ:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ինչպե՞ս հաշվարկել ավտոմեքենայի մաքսազերծման արժեքը հունվարի 1-ից

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հոլովակ

Վարոս Սիմոնյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալի հետ

Ալեքսեյ Խերսոնցևի հետ նա քննարկել է երկու երկրներում որակի հավատարմագրման, համապատասխանության գնահատման և ստանդարտացման ոլորտներում առկա իրավիճակը, զարգացման միտումներն ու հետագա ծրագրերը։