Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը ՄԱԱԶԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է նորարարության օրակարգը

Վերադարձ լուրերի բաժին

01:01 , 08 Հոկտեմբեր 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միացյալ ազգերի կազմակարպության արդյունաբերության զարգացման կազմակերպության Առևտրի, ներդրումների և նորարարությունների վարչութան գործարար միջավայրի, կլաստերի և նորարարությունների բաժնի ղեկավար Օլգա Մեմեդովիչի հետ։ Զրույցի առանցքում է եղել նորարարության օրակարգը։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց նախարարության մամուլի ծառայությունը:

Նախարար Խաչատրյանը ողջունել է պաշտոնյային և նշել. «ՄԱԱԶԿ-ի հետ իրականացվող բոլոր ծրագրերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն։ Դրանք մեր արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացման գործում իրենց էական դերակատարությունն ունեն, մասնավորապես՝ տեքստիլի, կաշվի արտադրության ոլորտում։ Շնորհակալություն ՄԱԱԶԿ-ին այդ աջակցության համար։ Այսօր էլ պատրաստակամ ենք քննարկելու այն բոլոր հնարավորությունները, հատկապես՝ ինովացիայի և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որ մեր շուրջը կուտակված են»։
Օլգա Մեմեդովիչը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և ներկայացրել իր գործունեությունն անդամ-երկրներում։ Նա ընդգծել է թվային փոխակերպման անհրաժեշտությունը և արդյունաբերությունում բարձր տեխնոլոգիաների ներմուծման կարևորությունը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով, ինչպես նաև համագործակցել նշված ոլորտներում հայեցկարգային փաստաթղթերի մշակման աշխատանքներում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ծխախոտի ներքին սպառումը նվազել է, իսկ արտահանումը՝ աճել

2015 թ.-ից սկսած՝ արտահանման կառուցվածքում երկրորդ տեղում է հայտնվել «սիգարետ և սիգար» ապրանքային խումբը՝ պղնձի հանքաքարի խտանյութից հետո: Թե որ ուղղություններով է մեծացել արտահանումը, իմացեք՝ ընթերցելով հոդվածը:

Արտահանման դրամաշնորհների ծրագիրը շարունակվում է

Մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին։ Մանրամասն՝ հոդվածում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կրկին փորձել են թմրանյութ անցկացնել

Այս անգամ դեպքը բացահայտել է ԱԱԾ-ն: Իրանի քաղաքացին մոտ 5 կգ ափիոնը փորձել է տեղափոխել Կիև: