Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը ՀԲ թիմի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

13:06 , 19 Հուլիս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ և աշխատանքային խմբի ղեկավար Բեկզոդ Շամսիևի գլխավորած առաքելությանը: Այդ մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC 2) և «Գյուղատնտեսության քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» (APMECB PHRD) դրամաշնորհային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։

ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ առաքելության հիմնական նպատակը ընթացիկ տարվա մայիսին կայացած վերջին առաքելության ժամանակ ձեռք բերված համաձայնություններին և երկու ծրագրերի կառավարման փոփոխություններից բխող վերակառուցման հետ կապված գործողություններին հետևելն է։ Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է ջանքերն ուղղել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով արձանագրվելիք արդյունքների մասշտաբի մեծացմանը և ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը։

Տիգրան Խաչատրյանն իր խոսքում կարևորել է ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագիրը։ Նախարարն անդրադարձել է անասնաբուծության և գյուղատնտեսության ոլորտում և, առհասարակ, արտադրողականության խնդրին՝ նշելով, որ համատեղ գործողությունները պետք է միտված լինեն արտադրողականության բարձրացմանը։

Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի թիմը պայմանավորվածություն են ձեռք բերել ծրագիրը համապատասխանեցնել ներկայումս մշակվող գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել հողօգտագործման, անասնավարակների դեմ պայքարի և կանխարգելման, գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բեռլինը նույնպես կունենա Թումո կենտրոն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը:

Տիգրան Ավինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ տնօրենին

Անդրադարձ է կատարվել Երևանի և մարզային քաղաքների կայուն զարգացման, էներգետիկ ոլորտի, դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման, ինչպես նաև մասնավոր հատվածում իրագործվող և նախանշվող ծրագրերին։

Հանդիպում ԵՄ պատվիրակության հետ

ՀՀ ֆինանսների փոխնախարար Կարեն Բրուտյանը նախարարությունում հանդիպել է ԵՄ պատվիրակության հայաստանյան ներկայացուցչության անդամների հետ: Պատվիրակությունը գլխավորել է Վասիլիս Մարագոսը: