Invalid username or password
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ոլորտային քննարկում է ունեցել Հայաստանի կոնյակագործության և գինեգործության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այդ մասին տեղեկացրեց էկոնոմիկայի նախարարության մամուլի բաժինը:
Քննարկվել են շրջանառու միջոցներին առնչվող խնդիրները, ըստ ընկերությունների պահանջների պետական աջակցության ծրագրերի վերակառուցման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել արտահանման խնդիրներին, հատկապես` ռուսական շուկայում արտահանման խթանման հնարավորություններին:
Ընկերություններն առաջարկներ են ներկայացրել արտաքին շուկաներում հայկական ոգելից խմիչքների առաջմղման միջոցառումների վերաբերյալ: Ոլորտի ներկայացուցիչներն մտահոգություններ են ներկայացրել այնպիսի խնդիրների առնչությամբ, ինչպիսիք են ֆակտորինգի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը, արտարժույթի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի նվազեցումը, շուկայում կեղծ արտադրանքի առկայությունը: Առաջարկվել է քննարկել նաև լոգիստիկ հարցերը, հարկային և մաքսային վարչարարության խնդիրները։
Որոշ կետերի առնչությամբ Տիգրան Խաչատրյանը հանձնարարականներ է տվել «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամին: Նախարար Խաչատրյանը դիտարկել է որոշ երկրների շուկաներ թիրախավորելու նպատակահարմարությունը՝ հաշվի առնելով գործող առևտրային կարգավորումները և հետաքրքրությունը:
Պայմանավարվածություն է ձեռք բերվել, որպեսզի առաջարկներն ամբողջացվեն և գրավոր կփոխանցվեն նախարարությանը։
Դիտումներ 349
2019-ի հունվարի 1-ից 40%-ով բարձրացել է նվազագույն կենսաթոշակը՝ կազմելով 25500 դրամ։
ՌԴ գյուղնախարարի տեղակալ Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:
Դեկտեմբերի 2-8-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 73.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 42.9 մլն ԱՄՆ դոլար: