Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է խոշոր համալիրի կառուցման հայեցակարգին

Վերադարձ լուրերի բաժին

17:47 , 23 Օգոստոս 2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այսօր հանդիպել է «Լաուրա ինվեսթմենթ» ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Երևանում կառուցվելիք երկնաքերի հայեցակարգը։ Այդ մասին տեղեկացրեց նախարարության մամուլի ծառայությունը:

23.08.19-1
Նախաձեռնողները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքերի ներդրումային ծրագիրը: Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի նախագծային աշխատանքը կտևի մոտ 2 տարի, իսկ շինարարությունը՝5։ Ներկայացվել են համալիրի սեյսմիկ կայունության ապահովմանը միտված քայլերը։

Ընդհանուր առմամբ, ներդրումները կազմելու են 270 մլն ԱՄՆ դոլար։ Նախատեսվում է շինարարությունն իրականացնել ներկայիս Դալմայի այգիների հարակից տարածքում, որտեղ ընկերությանն առաջարկվում է ստեղծել և բարեկարգել նաև ենթակառուցվածքներ՝ այգիներ, խաղահրապարակներ, հանգստի գոտի և ճոպանուղի: Ընկերության ղեկավար Դավիթ Չիթչյանի խոսքով՝ համալիրի շուրջ կա լուրջ հետաքրքություն։

23.08.19-3

Նախարար Խաչատրյանը վստահեցրել է, որ ներդրողները կզգան նախարարության աջակցությունը այն բոլոր հարցերում, որտեղ կլինի դրա անհրաժեշտությունը։ Նախարարն առաջարկել է դիտարկել տեղական արտադրության ներուժի օգտագործման հնարավորությունները ծրագրի իրականացման ընթացքում։ «Լաուրա ինվեսթմենթի» գործընկեր «Բայնոնա ինժեներական խորհրդատվություն» ընկերությունը ներկայացրել է իրենց ծրագրերը, ինչպես նաև համալիրի կառուցմանն առնչվող հարցեր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի բանկերը՝ 1000 խոշոր հարկատուների շարքում

Նրանք ընդհանուր առմամբ պետբյուջե են վճարել մոտ 55 միլիարդ դրամ հարկ:

Հայտնի է Տիգրան Սարգսյանի պաշտոնը ԵՏՀ կոլեգիան ղեկավարելուց հետո

60-ամյակը նշող ՀՀ նախկին վարչապետը գլխավորելու է Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների հիմնադրամը։