Invalid username or password
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը տեսազանգի միջոցով քննարկում են ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնեց էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայութունը:
Քննարկման հիմանական թեմաներն էին զբոսաշրջության ոլորտին հասցված վնասը, ոլորտում առկա խնդիրները և աջակցության հնարավոր մեխանիզմերի վերհանումը՝ ամփոփելով նաև նախորդ հանդիպումների արդյունքները:
Նախարարը տնտեսվարողներին է ներկայացրել Կառավարությունում հարցի շուրջ քննարկումների ընթացքը, ներկայումս սեղանին գտնվող աջակցության գործիքների մի քանի սցենար՝ համապատասխան չափանիշներով և մեխանիզմներով: Նախարարն առաջարկել է քննարկել, թե ներկայացվածներից որոնք են ավելի նպատակահարմար և թիրախային զբոսաշրջության ոլորտին հասցված վնասները մեղմելու տեսանկյունից:
Քննարկմանը մասնակցել են զբոսաշրջության որոշ ենթաոլորտների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ կացության ապահովում, զբոսաշրջային ընկերություններ և զբոսաշրջային ուղևորափոխադրումներ ենթաոլորտներից:
Ոլորտի ներկայացուցիչները իրենց դիտարկումներն են ներկայացրել հնչած առաջարկների վերաբերյալ, ինչպես նաև ճշտող հարցեր ուղղել նախարարին այդ առաջարկների շուրջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել որոշ ենթաոլորտների խնդիրներն առանձին ձևաչափով քննարկելու վերաբերյալ:
Նշենք, որ նախօրեին Էկոնոմիկայի նախարարը նաև մի շարք հանդիպումներ է ունեցել հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու այդ ոլորտում ծառացած խնդիրները և համատեղ ջանքերով գտնելու հնարավոր լուծումներ:
Դիտումներ 615
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։