Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Ավինյան Եվրամիության Արևելյան Հարևանության տնօրենի հետ քննարկել է էներգաարդյունավետության հարցերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

10:43 , 19 Մարտ 2019

Մարտի 18-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրամիության Արևելյան Հարևանության հարցերի տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը, որում ընդգրկված էին միջազգային ֆինանսական կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ մասին b4b.am-ին հայտնեց Ավինյանի գրասնեյակը:

Տիգրան Ավինյանն ասել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է ընձեռնում շարունակել վերջերս Բրյուսել ՀՀ վարչապետի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը, մասնավորապես՝ անդրադառնալ էներգետիկ և այլ ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը:

Մերեդիթը նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել տեղեկանալու թե ինչ տեսլական ունի կառավարությունը էներգաարդյունավետության ոլորտում և ուսումնասիրելու թե ինչ աջակցություն կարող են ցուցաբերել ԵՄ-ն և միջազգային ֆինանսական հաստատությունները:

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ Հայաստանում էներգետիկ արդյունավետության բարձրացումը զգալի ներուժ ունի, և այս համատեքստում քննարկել են օրենսդրական դաշտի բարեփոխումներին, ինչպես նաև ներդրումներին և ֆինանսական միջոցներ ներգրավելուն վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել հանրային շինությունների ու բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության խնդիրներին: Մանրամասն քննարկվել են շինությունների էներգաարդյունավետությունը բարձրացնելու նպատակով ֆինանսավորման առավել արդյունավետ մոդելները, ներառյալ պետություն-մասնավոր գործընկերության կիրառումը:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը: