Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Ավինյանն ու Իվոն Չուն ընդգծել են Հայաստանում WCIT 2019-ի անցկացման կարևորությունը

Վերադարձ լուրերի բաժին

11:20 , 26 Մարտ 2019

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) նախագահ Իվոն Չուին: Այդ մասին b4b.am-ին հայտնեց Ավինյանի գրասենյակը:

Փոխվարչապետը նշել, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովը (WCIT 2019) Հայաստանի համար տարվա կարևորագույն միջոցառումներից է և կազմակերպվելու է ամենաբարձր մակարդակով:

Իվոն Չուն ասել է, որ տպավորված է Հայաստանի տեխնոլոգիական ներուժով և կարծիք հայտնել, որ երկիրը կարող է տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց դառնալ: Նա հավելել է, որ մեծ հետաքրքրություն կա Հայաստանում հոկտեմբերին անցկացվելիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաժողովի նկատմամբ, և բոլոր նախադրյալները կան, որպեսզի այն լավագույններից մեկը լինի:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրին՝ ներկայացնելով նաև Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների մրցակցային առավելությունները: Նա ընդգծել է, որ WCIT 2019 հիանալի հնարավորություն է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների դաշինքի 82 անդամ-երկրների գործարարների համար ավելի լավ ուսումնասիրելու Հայաստանը, բացահայտելու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաև շահավետ փոխգործակցություն հաստատելու հայաստանյան ընկերությունների հետ:

Հանդիպման ընթացքում Տիգրան Ավինյանը փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին մասնակցելու հրավերները՝ ուղղված Acer ընկերության հիմնադիր Սթեն Շիին և ՏՏԾՀԴ նախագահ Իվոն Չուին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: