Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը

Վերադարձ լուրերի բաժին

11:10 , 06 Հունիս 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրենի կարգավիճակում իր առաքելությունն ավարտող Մերսի Թեմբոնին և նոր տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Փոխվարչապետը շեշտել է, որ Համաշխարհային բանկը Հայաստանի ամենակարևոր զարգացման գործընկերներից մեկն է, որի հետ համագործակցությունը ծավալվում է այնպիսի առանցքային ոլորտային ուղղություններում, ինչպիսիք են տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածնքները, կրթության, առողջապահության, սոցիալական և հարկային վարչարարության ոլորտներում իրականացվող իրավական ու ինստիտուցիոնալ բարեփոխումները:

Տիկին Թեմբոն գոհունակություն է հայտնել Հայաստանում ՀԲ-ի իրականացրած ծրագրերի հաջող արդյունքների կապակցությամբ: Նա նշել է, որ իր հետագա գործունեության մեջ Հայաստանի հետ համագործակցությունից քաղած փորձը շատ օգտակար կարող է լինել: 2019-2023 թթ. Հայաստանի համագործակցության շրջանակի իրականացման համատեքստում կողմերը շեշտել են, որ այն համատեղ աշխատելու լավ հիմք է, որի արդյունքները շուտով արդեն տեսանելի կլինեն:

Ընդգծվել է նաև, որ վարկավորումից զատ Համաշխարհային բանկը Հայաստանի բարեփոխումների օրակարգին կշարունակի աջակցել խորհրդատվական և գիտելիքային գործիքների միջոցով: Մասնավորապես, զրուցակիցներն անդրադարձել են ջրային ռեսուրսների և հանրային ներդրումների կառավարման ոլորտում համագործակցության ասպեկտներին: Քննարկվել են նաև մի շարք գործող վարկային ծրագրերի իրականացման հետ կապված հարցերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: