Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Ավինյանն ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

22:34 , 06 Մարտ 2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է գերմանացի գործարարների պատվիրակությանը՝ Գերմանիայի տնտեսության Արևելյան Հանձնաժողով – Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Ուտե Կոխլովսկի – Քաջայայի գլխավորությամբ: Այդ մասին b4b.am-ին հայտնեց Ավինյանի գրասենյակը։

Տիգրան Ավինյանը շեշտել է, որ Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերներից է, և մեծ նշանակություն է տրվում տարբեր ձևաչափերով երկրի հետ փոխգործակցության խորացմանը: Նա հավելել է, որ կանցլեր Անգելա Մերկելի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցերը կարևոր ազդակ են դարձել երկկողմ կապերի ընդլայնման և խորացման համար ու համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու հեռանկարներ ստեղծել:

Առևտրատնտեսական և ներդրումների ոլորտին վերաբերող հարցերի առումով նա կարևորել է երկու օր առաջ Երևանում 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը, որում ընդգրկված է նաև գերմանական «Սիմենս» ընկերությունը:

Ուտե Կոխլովսկի–Քաջայան ասել է, որ երկու երկրների կառավարությունների ղեկավարների այցելություններն իրենց համար խթան են դարձել՝ Հայաստան գալու և տեղում նոր գործնական կապեր հաստատելու, ինչպես նաև հները ամրապնդելու համար: Նա նշել է, որ վերջին տարիների ընթացքում սա Հայաստան այցելող ամենամեծ գերմանական գործարար պատվիրակությունն է, և հավելել, որ պատրաստ են ակտիվորեն մասնակցել երկրի արդիականացման գործընթացներին:

Այնուհետև գործարար պատվիրակության անդամները, որոնք ներկայացնում են տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսական ու խորհրդատվական, ավիացիոն, էներգետիկայի, լոգիստիկայի, մետաղաշինական, թվային առողջապահության, դուալ կրթության, գյուղատնտեսության ոլորտների գերմանական ընկերություններ, պատմել են իրենց ծավալած գործունեության մասին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: