Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

15:09 , 27 Հուլիս 2018

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության և տեսանյութի վերաբերյալ։

Դրանում ընդգծվում է, որ Ամուլսարի հանքի շահագործման հարցի անաչառ և օրինական լուծման ապահովման երաշխավորը ՀՀ կառավարությունն է։

Փոխվարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

Ամուլսարի հանքի շահագործման հարցը սերտորեն փոխկապակցված է մի կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական շահերի և վստահելի գործընկերոջ միջազգային համբավի ձևավորման, իսկ մյուս կողմից՝ բնապահպանական պոտենցիալ ռիսկերի հետ, որոնք անաչառ գնահատման կարիք ունեն։

Հենց այս գնահատականի նպատակով ձևավորվել և արդեն իսկ գործում է աշխատանքային խումբ, որն, անկասկած, հաջողությամբ կիրականացնի այն առաքելությունն, ինչի համար կոչված է, այն է՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրում ու իրագործում։

Միևնույն ժամանակ չենք կարող անուշադրության մատնել և չարձանագրել խոր մտահոգություն առաջացնող նոր ի հայտ եկած փաստերը, որոնք չպետք է վրիպեն նաև խնդրով զբաղվող մարմինների ուշադրությունից։

«Լիդիան Արմենիա» ընկերության վերջին հաղորդումն օբյեկտիվ և հետևողական ուսումնասիրության կարիք ունի։

Մենք պետք է լիովին վստահ լինենք, որ Ամուլսարի ու ընդհանրապես ողջ Հայաստանի բնության պահպանմամբ մտահոգ և, անկասկած, ազնիվ նպատակներ հետապնդող բնապահպանների ծավալած պայքարից չեն փորձում օգտվել և օպորտունիստական վարքագիծ դրսևորել նեղանձնական շահեր հետապնդող սուբյեկտներ։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն Ամուլսարի հանքի շահագործման հարցի անաչառ և օրինական լուծման ապահովման երաշխավորն է։ Այս նպատակով ի հայտ եկած բոլոր փաստերն իրավունքի և օրենքի գերակայության, տնտեսական ազատությունների անվերապահ պահպանման սկզբունքերի հիման վրա պետք է օբյեկտիվ քննության ենթարկվեն։

Հայաստանի տնտեսական շահերը, միջազգային վարկանիշը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ինչպես նաև՝ քաղաքացիական ազնիվ պայքարը չեն կարող ու չպետք է շահագործման առարկա դառնան պատեհապաշտների ձեռքում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայկական համը հաղթում է Ռուսաստանում (լուսանկարներ)

Աշխարհի շուրջ 69 երկրներից հայկական նորաստեղծ Agroyan’s բրենդը միջազգային ցուցահանդեսում հաղթել է ոսկե մեդալ։

Որքան են վճարել 1000 խոշոր հարկատուները՝ ըստ հարկատեսակների (գծապատկեր)

Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին 2018 թվականին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նավթն էժանացել է

Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 66.14 դոլար: