Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիգրան Ավինյանը հանդիպել է «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» ցանցի անդամներին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:12 , 17 Հուլիս 2019

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գնտվող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 15-ին կլոր սեղան-քննարկում է անցկացրել «Հայերը բանկային և ֆինանսական ոլորտներում» (Armenians in Banking & Finance) ցանցի անդամների հետ: Այդ մասին հայտնեց Տիգրան Ավինյանի գրասենյակը:

Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանի զարգացման տեսլականը և երկրի տնտեսությունում տեղի ունեցած վերջին զարգացումները: Այս առումով նա նշել է, որ երկրի զարգացման չափորոշիչը կառավարության համար անհատի ու հասարակության բարեկեցությունն ու տնտեսապես ամուր և կայուն պետությունն են։

Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է հաղթահարել իր ռեսուրսային և աշխարհագրական սահմանափակումները, եթե երկրի զարգացման մոդելը հիմնվի մտքի անսահմանության և գաղափարի ուժի վրա, քանզի մարդկային կապիտալն է 21-րդ դարում զարգացման ամենակարևոր բաղադրիչը: Ավելին, յուրաքանչյուր անհատ պետք է ստանձնի պատասխանատվության իր բաժինը զարգացման համար և, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անհատ պետք է քաղի զարգացման օգուտները:

Տիգրան Ավինյանն անդրադարձել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ նշելով, որ Հայաստանը կարող է լինել չորրորդ արդյունաբերական հեղափոխության առաջնագծում՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ու ստարտափ էկոհամակարգի զարգացման և գլոբալ արժեշղթաներում դիրքերի ամրապնդման միջոցով:

Փոխվարչապետն խոսել է Հայաստանի տնտեսության մրցակցային առավելությունների, բիզնես և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի, քաղավիացիայի և զբոսաշրջության զարգացման տեսլականի, երկրի ֆինանսական համակարգի առանձնահատկությունների, կառավարման համակարգի բարեփոխումների և հանրային ծառայությունների թվայնացմամբ` հաշվետվողականություն և արդյունավետություն ապահովելու հանձնառության մասին: Տիգրան Ավինյանն անդրադարձել է վերջերս կառավարության ստեղծած Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործունեությանը և ապագա ծրագրերին: Խոսք է գնացել նաև փոքր և միջին ձեռնարկությունների՝ երկրի տնտեսական կյանքում դերակատարության և դրանց զարգացման հարցում տարբեր քաղաքականությունների առանձնահատկությունների մասին։

Տիգրան Ավինյանը նշել է, որ հաջողության հասնելու կարևոր գրավականներից է լինելու կարողությունների, տաղանդի, գիտելիքների և փորձի փոխանակումը Հայաստանի ու Սփյուռքի միջև և դրա նպատակով տարբեր գործիքների և ծրագրերի ստեղծումը: Այս համատեքստում փոխվարչապետը խոսել է նաև ֆինանսական շուկաներում կարիքների գնահատման և «Սփյուռքի պարտատոմսեր» թողարկելու ուղղությամբ ռազմավարության մշակման գործընթացում Սփյուռքի ակտիվ ներգրավման հնարավորության մասին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքա՞ն կարժենա էլեկտրական շարժիչով փոխադրամիջոցների մաքսազերծումը

Հունվարի 1-ից սպասվող փոփոխությունները` պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տեղեկատվական հոլովակում:

930 000 ԱՄՆ դոլար՝ Ամուլսարի հարակից համայնքներին

«Լիդիան Արմենիա». «Աշխատատեղերի և բիզնես հնարավորությունների բացակայության հետևանքով արտագաղթի աճի տեմպերը ակնհայտ են»:

ԱՄՆ ՄԶԳ մասնագետների հետ քննարկվել են ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրները

Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը համառոտ ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը միտված պետական քաղաքականությունը և ՓՄՁ ռազմավարության մշակման ընթացքը։