Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տիբեթյան խոշորագույն և ամենահին ընկերություններից մեկը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

11:11 , 12 Ապրիլ 2019

Չինաստանի Սիչուան նահանգի Յաան քաղաքում գործող տիբեթյան թեյի խոշորագույն և ամենահին ընկերությունը պատրաստ է համագործակցել Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների, այդ թվում նաև Հայաստանի հետ: Սակայն մեր եպտությունը պետք է հրաժարվի քիմիական բաղադրիչներ պարունակող փաթեթներից: Այդ մասին ասել է «Յաան թեյի գործարան» -ի տնօրեն, թեյի գիտակ, բժշկական գիտությունների դոկտոր Չաո Գուի Լին:

Tibet_Tea_Chao_Gui_Lee

«Մենք պատրաստ ենք համագործակցել ԱՊՀ երկրների հետ և այն արտահանել տեղական գներով: Մենք անկեղծորեն հույս ունենք միասին մեկ ճանապարհով գնալ և սերտ համագործակցել բոլոր երկրների հետ, ինչպես նաև արտադրել տիբեթյան բարձրորակ թեյ, առաջնորդվելով ժամանակից զարգացումներով, որպեսզի ամբողջ աշխարհում ներդրվի ավանդական տիբեթյան թեյը, հնարավորություն տալով սպառողներին առողջության համար այլընտրանքային արտադրանք օգտագործել»,- ասել է Լին:

Տնօրենի կարծիքով՝ ԱՊՀ երկրներում հանրահայտ են փաթեթներով թեյերը, որոնք ունեն քիմիական բաղադրիչներ: Նա դեմ է այդպիսի արատավոր երևույթներին:

Tibet_Tea1
«Դա վնասակար է առողջությանը, այդ իսկ պատճառով մեր համագործակցությունը լայնամասշտաբ չէ: Եթե այդ երկրների շուկաներ պատրաստ լինեն ընդունելու մեր թեյը, մենք մեծ հաճույքով կհամագործակցենք»,- ընդգծել է Լին:

Թեյի գիտակը նշել է, որ 473 տարվա պատմություն ունեցող իրենց ընկերության տարածքը կազմում է 67 հազար կմ2 և արտադրում է տարեկան ավելի քան 20 հազար տոննա թեյ:

«Ընկերությունը ունի 15 հազար կմ2 պահեստային տարածք, որտեղ պահվում է 200 տոննա պատրաստի արտադրանք և հումք: Ընկերությունը ստացել է միջազգային բազմաթիվ հաստատագրեր, ինչպիսիք են՝ ԱՄՆ-ի FDA-ի հավաստագիրը, ՄԱԿ-ի կողմից «Ոսկե պարգև» հազարամյա ներդրում ունենալու համար և այլն»,- ասել է ընկերության տնօրենը:

Ընկերության են պատկանում 200 հեկտար սեփական, 350 հեկտար այլ ընկերությունների հետ համատեղ , ինչպես նաև ֆերմերային տնտեսություններ-ընկերություն բազայի հիման վրա 2000 հազար հեկտար թեյի պլանտացիաներ:

Նա նշել է, որ ներկայում ընկերությունը 35 բուժիչ հատկություն ունեցող տիբեթյան թեյը արտահանում է Ռուսաստան, Եվրամիություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Չեխիա և այլ երկրներ:

«Ի դեպ, տիբեթյան թեյը Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի ամենասիրելի թեյերից մեկն է, և նա նամակ ու նվեր է ուղարկել ի նշան երախտագիտության»- ասել է Չաո Լին՝ հավելելով, որ իրենց թեյը հավանում և օգտագործում են մի շարք պետությունների ղեկավարներ:

Յաան քաղաքի թեյի գործարանը հիմնադրվել է 1564 թվականին: Ընկերությունը զբաղբում է թեյի արտադրությամբ, իրացմամբ և հետազոտությամբ: 36 աշխատող ամեն օր հետազոտություն է իրականացնում փնտրելով նոր համային հատկություններ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: