Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեքստիլի ոլորտի հայկական արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է արտերկիր

Վերադարձ լուրերի բաժին

20:36 , 05 Օգոստոս 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է ճշգրտել ճգնաժամի պայմաններում ոլորտում առկա խնդիրներն ու քննարկել դրանց լուծման հնարավորությունները: «Պետք է քննարկենք այն հնարավոր աջակցության գործիքակազմը, որը կնպաստի ոլորտի՝ ճգնաժամից դուրս գալուն ու զարգացման ուղու վրա վերադառնալուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ տեքստիլի ոլորտի հայկական արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է արտերկիր և նույնիսկ ճգնաժամի պայմաններում պահանջարկի նվազում չի արձանագրվել: Այս տարվա առաջին եռամսյակում տեքստիլի բնագավառում արձանագրվել է 22 տոկոսի աճ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 15 տոկոսի նվազում, ինչը հիմնականում պայմանավորված է եղել կորոնավիրուսի պայմաններում աշխատանքային ռեժիմի կրճատմամբ, աշխատակիցների գործունեության սահմանափակմամբ:

Ընկերությունների ներկայացուցիչները որպես խնդիր ներկայացրել են լոգիստիկ անբարենպաստ պայմաններում արտադրանքի արտահանման ծավալների կրճատումը, ինչը թույլ չի տալիս ներգրավվել նոր աշխատակիցների և պատրաստել անհրաժեշտ որակավորմամբ կադրեր: Վերջիններս անդրադարձել են նաև այլ հարցերի, որոնք կարող են նպաստել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

Այդ համատեքստում քննարկվել են աշխատատեղերի պահպանման, կադրերի պատրաստման, տեխնիկական վերազինման ուղղությամբ կառավարության կողմից օժանդակության հնարավորություններն ու մեխանիզմները: Անդրադարձ է կատարվել նաև արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցման հետ կապված հարցերի:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները և դրանց արդյունքներով ներկայացնել օժանդակության գործիքակազմերին վերաբերող որոշման նախագիծ: Գործադիրի ղեկավարը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հորդորել է նաև պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կորոնավիրուսի նոր բռնկումներից խուսափելու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: