Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեքստիլի ընկերությանը՝ նոր արտոնություն

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 13 Դեկտեմբեր 2019

Կառավարությունը հավանություն տվեց որոշման նախագծին, որով նախատեսվում է «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը տրված արտոնությանը ավելացնել ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն՝ ևս մեկ խմբաքանակ ներկրելու համար։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան խաչատրյանը նշեց, որ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ»-ը գործում է 2017 թվականից։

«Այն արտադրում է սրբիչներ՝ Արարատի մարզում։ Այս խմբաքանակով առաջարկվում է լրացուցիչ 10,6 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների համար ևս սահմանել ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն, որի գծով ԱԱՀ արտոնությունը կկազմի 2,1 մլրդ դրամ։ Կազմակերպությունը տեղեկացրել է, որ այս ընդլայնման ծրագրի շնորհիվ հաջորդ երեք տարիներին կստեղծի 175 նոր աշխատատեղ միջին 189 աշխատավարձի չափով, իսկ առ այսօր ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1 մլրդ 823 մլն 702 հազար դրամի ներդրում»,- նշեց նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննիչ հանձնաժողովի գործունեությունը ձախողվել է. Բաբկեն Թունյան

«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:

Մարտի 20-ից կգանձվեն մինչև 1.5 մլն դրամ պարտավորությունները

Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: