Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեսչական մարմինը սպառողներին հորդորում է խաղալիք գնելիս ստուգել ուղեկցող փաստաթղթի գոյությունը

Վերադարձ լուրերի բաժին

17:31 , 27 Մարտ 2018

Հայաստանում խաղալիքների շուկայում վերահսկողական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են խախտումներ` կապված սերտիֆիկատների, հայերեն լեզվի մակնշման բացակայության կամ թերի մակնշման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը: Նրա խոսքով` հինգ տարի առաջ է այս շուկայում հայտնաբերվել վտանգավոր խաղալիքների խմբաքանակ, որը սահմանված կարգով ոչնչացվել է: «Մի քանի դեպք, երբ մենք հայտնաբերել էինք վտանգավոր ապրանքներ, եղել է մոտ 5 տարի առաջ:

2012 կամ 2013 թվականն էր, մեր կողմից հայտնաբերվել են խաղալիքներ, փորձանմուշը հանձնվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները եղել են բացասական, խաղալիքը երեխաների համար անցանկալի է եղել: Ամբողջ խմբաքանակը ոչնչացվել է, փառք Աստծո շուտ էինք հայտնաբերել, վաճառված խմբաքանակ չունեինք: 2017-ին տեսչական մարմինը, բարեբախտաբար, վտանգավոր ապրանք չի հայտնաբերել: Եղել են բավականաչափ տնտեսվարողներ, որոնք վաճառում էին ապրանքն առանց սերտիֆիկատի ու առանց հայերեն մակնշման»,-ասաց Խալիկյանը:

Նրա խոսքով` իրենք մշտապես իրականացնում են իրազեկման միջոցառումներ, որոնց առանցքում հորդորն է սպառողներին, որպեսզի խաղալիք գնելիս վաճառողներից պահանջեն ուղեկցող փաստաթղթեր: «Շատ հեշտ բան է, եթե սերտիֆիկատը բացակայում է, չեք գնում տվյալ ապրանքը և ձեր երեխային հեռու եք պահում ալերգիկ ֆոնից, հիվանդություններից»,-նշեց Լևոն Խալիկյանը:

2017-ին տեսչության կողմից իրականացվել է 197 ստուգում, միջինում տնտեսավարողների 81.7 տոկոսի մոտ հայտնաբերվել են տարբեր բնույթի խախտումներ: Խաղալիքների ոլորտում խախտումներ հայտնաբերվել են ստուգված տնտեսավարողներից 83 տոկոսի մոտ:

Խաղալիքների անվտանգության տեխնիկական կանոնակարգի համաձայն` խաղալիքի վրա արտադրողի կողմից պետք է նշված լինի իր կողմից արտադրված խաղալիքի տեսակը, խմբաքանակը, սերիական կամ մոդելի համարը կամ այլ տարրեր, որոնք խաղալիքի նույնականացման հնարավորություն են տալիս: Այն դեպքում, երբ խաղալիքի չափը կամ բնույթը դա թույլ չի տալիս, ապա պահանջվող տեղեկատվությունը պետք է տրված լինի խաղալիքի փաթեթվածքի վրա կամ դրան ուղեկցող փաստաթղթերում:
Խաղալիքի վրա կամ, եթե դա հնարավոր չէ, դրա փաթեթվածքի կամ դրան ուղեկցող փաստաթղթի վրա պարտադիր պետք է նշված լինի արտադրողի անունը, գրանցված ֆիրմային անվանումը կամ ապրանքային նշանը և միայն մեկ հասցե, որով խաղալիքի հետ կապված հարցերով կարելի է արտադրողի հետ կապ հաստատել:
Խաղալիքը պետք է ուղեկցվի արտադրողի կողմից հայերենով գրված հրահանգներով և անվտանգության տեղեկատվությամբ:

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: