Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Տեսչական մարմինը ԱԳԼՃԿ-ներին հորդորում է մայիսի 1-ից գազի վաճառքը իրականացնել կիլոգրամով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:01 , 17 Ապրիլ 2019

Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ ՇՎՏՄ) տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրենքն արդեն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, վավերացվել՝ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու 2019 թ-ի մայիսի մեկից:

ՇՎՏՄ-ն հայտնել է, որ կառույցը հորդորում է ԱԳԼՃԿ շահագործող բոլոր տնտեսվարողներին և աշխատակիցներին՝ լցակայաններում գազի վաճառքը 2019 թ-ի մայիսի 1-ից պարտադիր իրականացնել կիլոգրամով, չգերազանցել ճնշման սահմանված 19,6 ՄՊա չափը և զերծ մնալ խախտումներից:

ՇՎՏՄ-ն սպառողներին խնդրում է լինել հանրային վերահսկող, անպայման պահանջել ՀԴՄ կտրոն և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես դիմել Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ներկայացնելով գրավոր դիմում-բողոք՝ առձեռն կամ ստորագրված տարբերակն ուղարկելով prosafe.mineconomy@gmail.com, prosafe@mineconomy.am էլփոստերից որևէ մեկին: Հարցերի դեպքում՝ զանգահարել թեժ գծին՝ 010 23 56 00 հեռախոսահամարով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։