Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍՆԱՅՈՒԹ: Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ

Վերադարձ լուրերի բաժին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի են ունեցել խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվել են կրթության, էներգետիկայի, ճանապարհաշինության ուղղություններով կապիտալ և դեռևս տարիներ առաջ ներգրավված վարկային ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Նիկոլ Փաշինյանն ասել է. «Կորոնավիրուսի համաճարակն ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ և կառավարությունների ամենամեծ մարտահրավերն այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշումներ կայացնելն է և քաղաքականություն վարելը: Մենք, իհարկե, արդեն ընդունել ենք հակաճգաժամային 9 միջոցառում, որից 5-ն ունի զուտ սոցիալական բնույթ, իսկ 4-ը՝ տնտեսական աջակցության, բայց մենք նաև հասկանում ենք, որ այդ միջոցառումները համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ: Եվ ըստ էության, ցավոք, չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս պայմաններում ունեն աջակցության կարիք:

Nikol_Pashinyan_47I2971

Գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և կառավարությունը պետք է խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը: Ո՞րն է այն գործիքը, որով կառավարությունը կարող է խթանել այդ գործիքը՝ աշխատատեղերի ստեղծումը, դա մեր պատկերացմամբ առաջնային իմաստով կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է և կապիտալ ծախսերի ծավալների հնարավոր մեծացումը:

Gov_T015519

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ ուղղությունը, որով գործադիրն աշխատում է՝ սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների ձևակերպումը, մշակումն ու ընդունումն է, կապիտալ ծախսերի խթանումը: Վարչապետը հիշեցրել է, որ կոնկրետ ուղղություններով կապիտալ ծախսերի խթանման պատասխանատուներ են նախարարները, գերատեսչությունների ղեկավարները և նկատել. «Հայաստանում քրոնիկ կերպով միշտ եղել է կապիտալ ծախսի թերակատարման պրակտիկա, բայց նոր իրավիճակում՝ համաճարակային պայմաններում, կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը և դրա հնարավոր շրջանակի ու ներդրման ծավալների ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում, որովհետև, ըստ էության, այս նոր պայմաններում մենք գնահատում ենք, որ կապիտալ ծախսերի չկատարման ամեն տոկոս վերաբերում է կոնկրետ մարդկանց, ընտանիքների, որոնք աշխատանք չունեն և աշխատավարձ չեն ստանում»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կան մոտ 1 մլրդ 300 մլն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և սպասում են իրենց ծախսմանը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի այդ ծախսերը լինեն արդյունավետ ոչ միայն տնտեսական, այլ նաև սոցիալական առումով, որպեսզի այս ծախսերի խթանման միջոցով հնարավոր լինի ստեղծել նոր աշխատատեղեր: «Իհարկե, նաև այդ ծախսերի օպտիմալացման որոշակի խնդիր ենք մեր առաջ դրել այն իմաստով, որ այն նախագծերը, որոնք իրատեսական չեն, դրանց ճիշտ պլանավորման արդյունքում մենք կարող ենք նոր միջոցներ ներգրավել և նոր ծրագրեր իրականցնել, որոնք ավելի կընդլայնեն մեր տնտեսական ներուժը, աշխատաշուկայում նոր աշխատատեղերի ստեղծման պոտենցիալը և այդպես շարունակ:

Gov_T015503
Մենք համոզված ենք, որ այս սահմանված ժամկետում որքան ճշգրիտ, բարձր, կարգապահությամբ պահենք սահմանափակման ռեժիմը, այնքան ավելի արագ մուտք կգործենք պակաս սահմանափակումների ռեժիմ և այնքան ավելի շուտ հնարավորություն կունենանք վերադառնալ բնականոն կյանքի: Եվ ես ուզում եմ մեր երկրի բոլոր քաղաքացիներին կոչ անել, խնդրել, որպեսզի նրանք հնարավոր ճշգրտությամբ պահեն Պարետատան սահմանած սահմանափակումները՝ իհարկե, ևս մեկ անգամ ներողություն խնդրելով բոլոր այն սահմանափակումների համար, որ մենք ուղղակի ստիպված ենք կիրառել»,- նշել է վարչապետը:

Այնուհետև պատասխանատուներն ըստ ոլորտների անդրադարձել են վերը նշված ծրագրերի իրականացման ընթացքին: Զեկուցվել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրով նախորդ տարվանից սկսած արդեն իսկ իրականացվել են ծախսերի 75-80 տոկոսը, որով ընթացքի մեջ են մի շարք ավագ դպրոցների վերանորոգման և նոր գույքով համալրման աշխատանքները: Նույն ծրագրով ընթացքի մեջ են ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆիզիկայի, քիմիայի, և կենսաբանության լաբորատորիաների հիմնման աշխատանքները: Այնուհետև անդրադարձ է կատարվել տարբեր համայնքներում 22 մոդուլային դպրոցների կառուցման ծրագրին, մարզային ուսումնական հաստատություններում հեռավար կրթության գործիքի շարունակական ներդրման ուղղությամբ աշխատանքներին:

Gov_T015568
Էներգետիկայի ոլորտի վերաբերյալ ներկայացվել են Հայաստան-Վրաստան, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի, «Էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության» ծրագրի, «Հաղթանակ», «Չարենցավան-3», «Վանաձոր-1», «Զովունի» ենթակայանների կառուցման ուղղութամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև Էներգետիկ համակարգի ֆինանսական առողջացման ծրագրի կատարմանը:

Ճանապարհաշինական ծրագրերի իրականացման պատասխանատուները ներկայացրել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի, Ագարակ-Քաջարան հատվածների կառուցման ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ շինարարական, նախագծանախահաշվային և մրցույթների կազմակերպման ուղղություններով: Զեկուցվել են նաև ընթացքի մեջ գտնվող կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի, ինչպես նաև Երևանի ճանապարհների վերակառուցման և վերանորոգման ընթացքի մեջ գտնվող աշխատանքները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին առողջություն է մաղթել

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 50 նամակ, 50 ժպիտ

Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաները պլանշետներ կստանան

Առցանց և շրջիկ վաճառքի ու ծառայությունների մատուցման որոշ խոչընդոտներ կվերացվեն

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում առցանց կամ շրջիկ վաճառքների իրականացման և շրջիկ ծառայությունների մատուցման խոչընդոտների վերացմամբ: