Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «GSP+»-ով դեպի ԵՄ երկրներ ատահանումն առավել պարզեցված է

Վերադարձ լուրերի բաժին

23:52 , 18 Դեկտեմբեր 2019

Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմով արտահանումը դեպի Եվրամիության երկրներ այժմ իրականացվում է առավել պարզեցված տարբերակով: 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել և գործում է ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգը» (REX): Համակարգի ներդրումը նպաստում է ԵՄ արտահանման գործընթացի դյուրացմանը և հնարավորություն է տալիս արտահանողին կրճատելու ծախսերը և խնայելու ժամանակը։ Համակարգում այս տարի գրանցվել է 100 ընկերություն՝ ԵՄ շուկաներ արտահանելու հանքահումքային նյութեր, պահածոներ, ալկոհոլային խմիչքներ, տեքստիլ արտադրանք, թանկարժեք քարեր և զարդեր, բնական և գազավորված ջրեր, մեղր, թեյ չորացած մրգեր և բանջարեղեն և այլ հայկական ծագման արտադրանք

Տեղեկատվություն ԵՄ «GSP+» շրջանակում ապրանքների ծագման ինքնահավաստագրման էլեկտրոնային համակարգի վերաբերյալ հնարավոր է ստանալ նաև այստեղից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: