Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 50 նամակ, 50 ժպիտ

Վերադարձ լուրերի բաժին

15:18 , 01 Հունիս 2020

Երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության, հատկապես համաշխարհային պանդեմիայի այս դժվար ժամանակներում։ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ համագործակցելով «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հետ, այս տարվա հունիսմեկյան իր հոգատարության նախագիծն ուղղել է Կոտայքի և Իջևանի ՍՕՍ մանկական գյուղերի երեխաներին։ Նախագծի շրջանում «ՍՕՍ»-ի 50 շահառու երեխաներ, ի հավելումն նվերների ու անակնկալների, ապահովվել են պլանշետներով և մշտական Ucom կապով, որպեսզի կարողանան հեռավար դասավանդման դպրոցական ծրագրից հետ չմնալ։

b4b.am

«Այսօր լուսավոր ու տաղանդավոր երեխաների սերունդ է մեծանում մեր երկրում, և մեր պարտքն է ապահովել ու երաշխավորել նրանց կրթության իրավունքը, հավասար հնարավորություններ ստեղծել, հատկապես, խոցելի խմբերում հայտնված երեխաների համար։ Մեր սոցիալական պատասխանատվության ծրագրերը, նախ և առաջ, զարգացման նախագծեր են։ Մենք հավատում ենք երեխաների ներուժին, ու հուսով ենք փոքր քայլերով, մեր մոտեցմամբ ու հոգատարությամբ դրական փոփոխություն բերել», – ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը։

b4b.am

«Գալաքսի» ընկերությունների խմբի և «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի համատեղ նախագիծը սոցիալական աջակցությունից զատ կրթական ու մոտիվացիոն կարևոր բաղադրիչ ունի։ Նախագծի շրջանակում ընկերությունների խմբի հաջողած ղեկավարներ ու աշխատակիցներ ձեռագիր նամակներով իրենց պատմություններով են կիսվել երեխաների հետ՝ հավատացվելու, որ կրթությամբ ու աշխատասիրությամբ ամեն ինչ հնարավոր է։

«Մեր մանկական գյուղերի երեխաների համար շատ կարևոր է շարունակել կրթվել հեռավար ձևաչափով, չէ որ երեխաների մեծամասնությունը դպրոցահասակ է։ Շատ ուրախ ենք, որ այսօրվա դժվարին իրավիճակում, երբ կրթությունն իրականացվում է հեռավար ձևաչափով, «Գալաքսի» ընկերությոնների խումբն իր աջակցությամբ հոգում է երեխաների կարիքները՝ կապված կրթության հետ։ Շատ կարևոր է, որ մեր երկրում գործող կազմակերպությունները համագործակցում են մեզ հետ և փորձում են բարեգործությամբ թեթևացնել և մեր բեռը, և հեռավար ձևով իրացնել երեխաների իրավունքը, այն է՝ ստանալ կրթություն», – ասել է «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սպարտակ Սարգսյանը։

Բնականաբար, հունիսի 1-ը երեխաները որպես տոն են ընկալում, ուրեմն տոնի համար գրքեր, քաղցրավենիքներ ու ժպիտներ ևս առաքվել են երեխաներին։ Բնականաբար, խոցելի խմբերում գտնվող երեխաների ինքնությունները չբացահայտելու համար արշավի մասին որևէ կադրում նրանք չեն երևա։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն ընդլայնել է անվճար հասանելիությամբ կրթական կայքերի ցանկը

Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ նշյալ սակագնային պլանների բաժանորդներից ինտերնետի օգտագործման վճար չի գանձվի նաև Twitter, Skype, Zoom, Viber, WhatsApp հավելվածներից օգտվելիս։

Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ աճել է 38.6%-ով

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի բնակչության մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն այս տարվա հուլիս-սեպտեմբերին կազմել է 588 հազ. 434 դրամ կամ 1212 ԱՄՆ դոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։