Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 4-օրյա աշխատանքային շաբաթ: Երա՞զ, թե իրականություն:

Վերադարձ լուրերի բաժին

13:21 , 04 Նոյեմբեր 2019

The Economist պարբերականը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է տեսանյութ, որտեղ հայտնել է Նոր Զելանդիայում և Շվեդիայում 4-օրյա աշխատանքային շաբաթվա փորձարկման արդյունքի մասին: The Economist-ը տեղեկացնում է, որ ըստ վիճակագրության՝ այդ երկրներում աշխատակիցները շաբաթը չորս օր աշխատել սկսելուց հետո ավելի երջանիկ, առողջ, մոտիվացված և ավելի արդյունավետ են դարձել: Պարբերականը հիշեցրել է, որ 5-օրյա աշխատանքային շաբաթը նախաձեռնել են արդյունաբերողները՝ 20-րդ դարի սկզբում: Այդ հարցում առաջամարտիկը եղել է ամերիկացի գործարար Հենրի Ֆորդը:

Չինաստանն, օրինակ՝ աշխատավորներին երկու հանգստյան օր տրամադրել է միայն 1995 թ.: Քառօրյա աշխատանքային շաբաթվա կողմնակիցները պնդում են, որ պետք է ավելի շատ մտածել աշխատողների կյանքի որակը բարելավելու մասին: «Կառավարությունները և ձեռնարկությունները, թերևս այդքան էլ չեն ողջունում այդ գաղափարը»,- նշում է The Economist-ը: Չնայած հարուստ երկրներում աշխատողների արդյունավետ աշխատաժամանակը նվազել է, քառօրյա աշխատանքային շաբաթը դեռ հեռու է թվում: Առավել մանրամասն պարբերականը թեման արծարծել էր դեռևս 2018 թ. սեպտեբերին թողարկված ուսումնասիրության մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: