Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 24 ժամում՝ 697 նոր դեպք

Վերադարձ լուրերի բաժին

24 ժամում գրանցվել է նոր կորոնավիրուսի 697 դեպք։ Երեկ կորոնավիրուսից ունեցել ենք 6 մահ, ևս 9 կորոնավիրուսով վարակված անձինք են մահացել, որոնց մահվան պատճառն այլ է։ Այդ մասին «ֆեյսբուքի» իր էջի ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ մոտ համաճարակային վիճակն էլ ավելի է վատանում։ Արդեն երեկ արձանագրել ենք նոր կորոնավիրուսի 697 դեպք։ Մեր առողջապահության համակարգն արդեն ճկվում է։ Բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ այսօր ՀՀ-ում կա մոտ 20-30 հազար առանց ախտանշանների վարակակիր, որոնք չգիտեն, որ իրենք հիվանդ են․ «Այդ մարդիկ հասարակական տրանսպորտի մեջ են, աշխատանքի վայրում են, սրճարանում են։ Եվ որպեսզի վարակի այսպիսի տարածումը տեղի չունենա, շատ կարևոր է, որ մենք բոլորս բոլորիս վերաբերվենք որպես վարակակիր և ձեռնարկենք կանխարգելիչ միջոցներ»,- ասաց նա։

Գործադիրի ղեկավար նշելլ է, որ Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում․ «Մեր կիրառած ամենաարդյունավետ գործիքը հանրային վերահսկողությունն է։ Երեկ ասացի, որ մենք ձևավորում ենք հակահամաճարակային հանրային վերահսկողության թիմ։ Եվ ես հիմա այլ խնդիր եմ դնում, Հայաստանում պետք է սկսվի հակահամաճարակային շարժում։ Այսօրվանից դիմակ կրելը պարտադիր է, մենք պետք է իրար հետևենք, իրարից պահանջենք, որ հակահամաճարակային կանոնները լիարժեք պահպանվեն»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: