Invalid username or password
Վարկառուներին և համավարկառուներին է վերադարձվել վճարված եկամտային հարկի 7 միլիարդ 900 միլիոն դրամ, ինչը 2018 թվականի ցուցանիշը (4,683,712.8 դրամ) գերազանցել է ավելի քան 3 միլիարդ դրամով կամ 68.7%-ով: Գործընթացում ներգրավված է եղել 7152 շահառու՝ նախորդ ժամանակաշրջանի համադրելի ժամանակահատվածի՝ 4021-ի դիմաց, աճը՝ 77.9 տոկոս:
ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղեկացմամբ՝ ՊԵԿ-ի նախաձեռնությամբ, 2020-2024 թվականների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի շրջանակում նախատեսվում է ավտոմատացնել հիփոթեքային վարկի գծով վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման (վերադարձման) գործընթացը: Ինչը նշանակում է, որ դիմումների, եզրակացությունների ու տեղեկանքների համակարգչային ձևերի ստեղծումը, դրանց հաշվառման և շրջանառման պայմանների ապահովումը կիրականացվի ավտոմատ: Արդյունքում էականորեն կկրճատվի՝ դիմումի ստացման օրվանից մինչև ֆիզիկական անձի բանկային հաշվին գումարի մուտքագրելու ժամանակի տևողությունը, կբացառվեն մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներն ու բացթողումները, կհեշտացվի վերահսկողությունն ու հաշվառումը:
Միասնական հաշվին մուտքագրված գումարների և հիփոթեքային վարկի գծով վերադարձված եկամտային հարկի գումարների համադրությունն ըստ տարիների
Հազ. դրամ
Բովանդակություն | 2018 թվական | 2019 թվական | ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ /ԱՃ/ | |
Ընդամենը | Ընդամենը | Բացարձակ | (%) | |
ԱԱՀ-ի զրոյական գործարքներից առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար | 79,326,529.0 | 83,900,105.2 | 4,573,576.2 | 5.8 |
Հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար (2019թ. մասով՝ նաև հին դեբետ, պարզեցված) | 10,820,093.5 | 78,387,676.0 | 67,567,582.5 | 624.5 |
Ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի գծով միասնական հաշվին մուտքագրված գումար | 15,079.8 | 249,816.8 | 234,737.0 | 1556.6 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 90,161,702.3 | 162,537,598.0 | 72,375,895.7 | 80.3 |
Վարկառուներին և համավարկառուներին վերադարձված եկամտային հարկի գումար (ՀԻՊՈՏԵԿ) | 4,683,712.8 | 7,900,448.9 | 3,216,736.1 | 68.7 |
ԸՆԴԱՄԵՆԸ | 94,845,415.1 | 170,438,046.9 | 75,592,631.8 | 79.7 |
Շահառուների թիվը | 4021 | 7152 | 3131 | 77.9 |
Դիտումներ 1808
Վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին:
Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:
Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: