Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 2019 թ. առաջին 6 ամսվա տվյալով Հայաստան ժամանած զբոսաշրջիկները 120 մլն ԱՄՆ դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի

Վերադարձ լուրերի բաժին

00:09 , 12 Հուլիս 2019

Կառավարության՝ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ տեղի ունեցած կառավարության արտահերթ նիստում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող միջոցառումներին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդրին և երեկ էներգետիկ համակարգի խափանման պատճառներին: Այդ մասին հայտնեց վարչապետի մամուլի գրասենյակը:

Վարչապետ Փաշինյանը զբոսաշրջային կապերի զարգացման համատեքստում՝ նշելով. «Կարող ենք արձանագրել, որ այս տարի, մեր տեղեկություններով և վերլուծություններով, զբոսաշրջության ոլորտում շատ դրական տեղաշարժեր ունենք: Կարող եմ մի վիճակագրություն բերել, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալով Հայաստանի Հանրապետություն ժամանած զբոսաշրջիկները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի: Ընդ որում, հիմա նաև համատեղ աշխատանքի և Կենտրոնական բանկի հետազոտություններով գիտենք, որ կոնկրետ արտասահմանում թողարկված բանկային քարտերով կատարված վճարումներով՝ ռեստորաններում, հյուրանոցներում և տարբեր վայրերում, այսպիսի ցուցանիշ է արձանագրվել, ինչը բավական ուրախալի է: Մենք պետք է այս ուղղությունը զարգացնելու վերաբերյալ մեր քաղաքականությունը շարունակենք: Պարոն Օսիպյան և պարոն Վանեցյան, իրավակարգը նույնպես շատ կարևոր է երկրում զբոսաշրջիկների ինքնազգացողության համար: ՀՀ-ում, ինչպես քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները պետք է անվտանգ զգան իրենց, և սա շատ կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման համար»:

Nikol_Pashinyan_11-07-19-1

Վարչապետի առաջարկով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը որոշ մանրամասներ է ներկայացրել արտասահմանյան քարտերով իրականացված գործարքների վերաբերյալ: 2019 թ. հունվար-հունիս ամիսներին 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտասահմանյան քարտերով իրականացված գործարքների գումարի աճը սննդի կետերում կազմել է 75 տոկոս, հյուրանոցներում՝ 32 տոկոս, կանխիկացման գործարքները՝ 22 տոկոս, զբոսաշրջային գործակալություններում՝ 36 տոկոս: 12.3 տոկոսով՝ 85 հազարով, աճել է զբոսաշրջիկների թիվը: ԿԲ նախագահի խոսքով՝ սա ոչ թե թաքցված տուրիզմ է, այլ մեթոդաբանության փոփոխության արդյունք, որի ուղղությամբ համատեղ աշխատանքը գործընկեր կառույցների հետ շարունակվում է: Ջավադյանը նշել է, որ այդ մեթոդների կիրառմամբ 2019 թ. առաջին կիսամյակում ծախսվել է 115-120 մլն դոլար ավելի, ինչով էլ նաև բացատրվում է ակտիվությունն ու առաջարկը արտարժույթի շուկայում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության երեկ կայացած դռնփակ նիստում մեթոդաբանության հարցը ևս քննարկվել է, և Զբոսաշրջության կոմիտեի կողմից վարվող վիճակագրության մեթոդաբանությունը թարմացման կարիք ունի՝ ավելի ճշգրիտ տեղեկատվություն և ցուցանիշներ ունենալու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Դրամով ավանդների ծավալներն աճել են

Սպառողական վարկերի ծավալն աճել է 37%, իսկ հիփոթեքայինը՝ 34%-ով։

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Անդրադարձ է կատարվել նաև բնապահպանական կառավարման արդյունավետության բարձրացմանը: