Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,2 մլրդ դոլար

Վերադարձ լուրերի բաժին

23:20 , 06 Մայիս 2020

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2,2 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27,2 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ 635 մլն դոլարով կամ 41,3 տոկոսով: Այդ մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով կառավարության ծրագրի կատարողականը: 2018-2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505 մլրդ դրամով: Սա, հարգելի գործընկերներ, ավելի քան 1 մլրդ դոլար է, և բյուջեի ցուցանիշներն այս առումով աճել են 43,6 տոկոսով, և ես ուզում եմ սա ընդգծել մինչհեղափոխական շրջանում իմ արած այն հայտարարությամբ, որ պետական բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում պետք է աճեն 30, 35 տոկոսով: Ըստ էության, 1,5 տարվա կամ 1 տարի 8 ամսվա ընթացքում մեզ հաջողվել է պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 43,6 տոկոսով, և այս միջոցներն օգտագործվել են հետևյալ կերպ. 199,1 մլրդ դրամ նվազեցվել են հարկ վճարողների հանդեպ նախկինում ունեցած պարտավորությունները, և դե ֆակտո մենք այսօր լուծել ենք տասնամյակներով Հայաստանում քննարկման առարկա դարձած գերավճարների հարցը, երբ հարկային տեսչությունը զանգում և ասում էր՝ գիտեք ինչ, ձեր հարկային պարտավորությունը 100 դրամ է, բայց քանի որ մենք հարկ հավաքելու խնդիր ունենք, պետք է 150 դրամ փոխանցեք: Այսինքն՝ 199 մլրդ դրամ պարտք մենք վերադարձրել ենք բիզնեսին: Ընդ որում, 199 մլրդ դրամից 40 մլրդ դրամն այն պարտքն է, որը նախկինում ավելացված արժեքի հարկի անցումային գերավճարներն են եղել, որոնք 2017 թվականին ընդունված Հարկային օրենսգրքի փոփոխություններով, ըստ էության, դասակարգվել էին որպես երրորդ սորտի պարտք: Այսինքն՝ այդտեղ կար ակնարկ, որ ընդհանրապես պետությունը գիծ է քաշում և այս պարտքից հրաժարվում է ըստ էության: Բայց մենք, հաշվի առնելով նաև բյուջեի եկամուտների գերակատարումը, համարեցինք, որ դա տնտեսական ակտիվացման շատ լավ խթան կլինի և որոշեցինք այդ պարտքը վերադարձնել: Իսկ մնացած 306 մլրդ դրամն ավելացել է պետական բյուջեի հարկային եկամուտներում, ինչն օգտագործվել է կոնկրետ նպատակների համար, ես հետագայում կասեմ՝ և՛ կապիտալ ներդրումներ, և՛ աշխատավարձերի բարձրացումներ, և՛ թոշակների բարձրացումներ, և՛ նպաստների բարձրացումներ:

2019 թվականին հարկեր-ՀՆԱ հարաբերության ցուցանիշը կազմել է 22,3 տոկոս՝ նախորդ տարվա 20,95 տոկոսի համեմատ, այսինքն՝ 2019 թվականի ընթացքում մենք 1,38 տոկոսով հարկեր-ՀՆԱ ցուցանիշն ավելացրել ենք: Սա չափազանց շոշափելի ցուցանիշ է և համարժեք է 90,7 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտներին: Եվ շատ կարևոր է արձանագրել, որ 2019 թվականի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13 տոկոսով, իսկ 2017 թվականի համեմատ՝ 31 տոկոսով: Սա հատուկ ընդգծում եմ՝ ցույց տալու համար, որ այս հարկային եկամուտները, ինչպես էլի շատ երկար տարիներ ընդունված էր ասել կամ բողոքել, ոչ թե փոքր և միջին, այսպես ասած՝ անտեր, բիզնեսներից են հավաքվել, այլ մեծամասամբ այս ցուցանիշներն ապահովվել են խոշոր հարկատուների շնորհիվ կամ միջոցով:

2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի վերջ Հայաստանի Հանրապետությունում հավելյալ ի հայտ է եկել, այսինքն՝ ստվերից դուրս է եկել կամ ստեղծվել է ավելի քան 87 հազար աշխատատեղ: 2019 թվականի երրորդ եռամսյակի դրությամբ՝ Հայաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակն աճել է 2,5 տոկոսային կետով: Սա ասում եմ՝ ի ցույց այն բանի, որ կառավարության ծրագրում գրված քաղաքականությունը զբաղվածության խթանման, գործազրկության կրճատման ուղղությամբ շատ էական և շոշափելի արդյունք է արձանագրել 2019 թվականին:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։