Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 2019 թվականին տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ

Վերադարձ լուրերի բաժին

2019 թվականին տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով: Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ ԱԺ-ում ներկայացնելով կառավարության կատարողականը: «Ամենակարևոր արդյունքներից մեկն այն է, որ մշակող արդյունաբերությունում աճը 2019 թվականին կազմել է 12 տոկոս։ 2008 թվականից հետո առաջին անգամ ՀՆԱ-ի կառուցվածքում արդյունաբերությունը – խոսքը մշակող արդյունաբերության մասին է, այսինքն՝ հանքարդյունաբերությունը չի մտնում այստեղ – 2019 թվականին մշակող արդյունաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը»,- ասել է նա:

Կառավարության ղեկավարի տվյալով՝ 2019 թվականին ամենաբարձր տնտեսական աճն արձանագրվել է կացության և հանրային սննդի ծառայության ոլորտում՝ նախորդ տարվա համեմատ աճելով 27,2 տոկոսով, իսկ 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14,7 տոկոսով: Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականին աճել է 10,3 տոկոսով: Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի՝ 29,4 տոկոս, մրգային գինիների` 70,2 տոկոս, խաղողի գինու՝ 25,3 տոկոս, բուսական ծագման արտադրանքի՝ 14,3 տոկոս ապրանքախմբերում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2019 թվականին գրանցվել է շրջանառության շուրջ 30 տոկոս աճ, որը ներառում է համակարգչային ծրագրավորման, ինչպես նաև էլեկտրոնիկայի, միկրոէլեկտրոնիկայի և այլ բարձր տեխնոլոգիական ուղղություններ: «Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ աճել է միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը՝ 26,9 տոկոսով, իսկ բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանումն աճել է 13,3 տոկոսով»,- նշել է գործադիրի ղեկավարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։