Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Օրենքի գերակայության հաստատումը նոր հորիզոններ է բացել հայ-վրացական համագործակցությունն ընդլայնելու համար

Վերադարձ լուրերի բաժին

18:40 , 03 Մարտ 2020

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Գախարիան հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը:

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիա. «Մենք այսօր խոսեցինք մեր երկրների բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների հետագա խորացման մասին: Տարբեր ոլորտների անդրադարձանք՝ անվտանգության, մշակույթի, կրթության, տնտեսության և նախանշեցինք պլաններ, որոնք մեր երկու երկրների հարաբերությունները նոր որակական աստիճանի կբարձրացնեն:

Giorgi_Gakharia_47I4319

Վրացական կողմն ընդգծեց այն հարցը, որ մեր տարածաշրջանում ժողովրդավարական զարգացումը խիստ կարևոր է ինչպես տնտեսության, այնպես էլ մշակութային զարգացման համար, նաև նշեցինք, որ Եվրաատլանտյան դաշինքում ամրագրվելու որոշումը Վրաստանի քաղաքացիներինն է, և մենք անսասան այդ ճանապարհի վրա ենք:

Չնայած մեր երկու երկրների տարբեր արտաքին քաղաքական ուղղություններին, մենք համաձայնեցինք, որ անհնար է որևէ այլ հարթություն լինի այդ հարցում, ընդգծեցինք, որ ժողովրդավարության որակը կնպաստի համագործակցության արդյունավետությանը տնտեսության մեջ, տարանցիկ ուղիների իրականացման, մշակույթի և այլ հարցերում: Մենք ողջունում ենք Վրաստանի ակտիվ համագործակցությունն Արևելյան գործընկերության շրջանակներում և համարում ենք, որ սա այն ուղղությունն է, որտեղ մեր երկրները պետք է համագործակցեն արդյունավետ»:

Nikol_Pashinyan_47I4367

ՀՀ վարչապպետ Նիկոլ Փաշինյան.

«Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ այսօր երևան են եկել նոր գործոններ, որոնք անքակտելի են դարձնում մեր բարեկամությունը և է՛լ ավելի ամրապնդում համագործակցության ձգտումը: Դա նախ և առաջ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ապագա կառուցելու մեր երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականն է, որն այլևս անշրջելի է մեզանում և ձեռք է բերել հավատամքի ուժ:

Հիրավի, ժողովրդավարության հաղթանակն ու օրենքի գերակայության հաստատումը նոր հորիզոններ է բացել մեր երկու երկրների միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու համար: Այսօր իմ և պարոն Գախարիայի միջև տեղի ունեցած բանակցությունները հնարավորություն տվեցին շարունակել անցած տարվա հոկտեմբերին Երևանում սկսված մեր քննարկումները։

Nikol_Pashinyan_Giorgi_Gakharia_47I4432

Ուրախությամբ ընդգծեցինք, որ երկարատև դադարից հետո, անցած տարվա հունիսին Երևանում իր նիստն անցկացրեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովը: Անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում հեռանկարային նախագծերի հետևողական իրագործման անհրաժեշտությանը։ Նշվեց երկու երկրների տրանզիտային ներուժի զարգացման կարևորությունը: Խոսքը ոչ միայն ցամաքային ճանապարհների, այլև էլեկտրաէներգետիկ և հեռահաղորդակցային (ինտերնետ/ մալուխային) կապի մասին է:

Մենք հանդես եկանք համագործակցության մի շարք առաջարկություններով, որոնք վերաբերում են բարձր տեխնոլոգիաներին, կրթությանն ու գիտությանը: Կարևորվեց երիտասարդների միջև կապի ամրապնդումը: Հայ-վրացական ավանդական եղբայրական հարաբերությունների համատեքստում ցանկանում եմ ընդգծել վիրահայերի ունեցած նշանակալի ավանդը: Երախտապարտ ենք վիրահայության ազգային ինքնության, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման ուղղությամբ Վրաստանի իշխանությունների հետևողական քայլերի համար»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ծայրահեղ աղքատների թիվը կհասնի 712 մլն-ի

Ըստ համաշխարհային բանկի՝ դա տեղի կունենա վատագույն սցենարի դեպքում:

Քիմ Քարդաշյանը հայկական ՓՄՁ-ներին աջակցելու կոչ է արել

Նա մեկնարկել է «Support Armenia» (Օգնիր Հայաստանին) արշավը:

Մեր երկրի միջազգային պահուստների կառուցվածքում SDR-ի կշիռն ավելացել է

Միջագային պահուտների մեջ ՀՓԻ մակարդակը հասել է առավելագույն մակարդակին 2010 թվականի սեփտեմբերին՝ մոտ 141 մլն դոլար։