Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Քայլեր են ձեռնարկվում հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումն ապահովելու համար

Վերադարձ լուրերի բաժին

20:45 , 06 Փետրվար 2020

Գործադիրը փետրվարի 6-ի նիստում լրացումներ է կատարել 2018 թ. հուլիսի 19-ի «ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման մեջ՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար: Սպանդանոցային ցանցն ընդլայնելու նպատակով նախատեսվում է պետական օժանդակություն տրամադրել տնտեսավարողներին: Լրացումների արդյունքում կավելանա ծրագրից օգտվող սպանդանոցային ծառայություններ մատուցող շահառուների քանակը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ նախատեսվում է երեք տիպի գործունեության ֆինանսավորում՝ շարժական սպանդանոցների, մոդուլային սպանդանոցների կառուցման, ինչպես նաև սպանդանոցային ծառայություն մատուցողի կողմից ձեռք բերվող մսի տեղափոխման տրանսպորտային միջոցների: «Կառավարության աջակցության նաև այս երեք գործիքների համադրությամբ մենք կարծում ենք՝ մեծամասամբ ծածկում ենք այն անհրաժեշտությունը, որ կազմակերպությունները կարող են ունենալ իրենց գործունեությունը ֆինանսավորելու համար»,-ասել է նախարարը: Տիգրան Խաչատրյանը հայտնել է նաև, որ տվյալ գործունեության զբաղվելու ցանկություն ունեցող տնտեսվարողներին համար ձևավորել են կողմնորոշիչ քարտեզներ, թե Հայաստանում հաջորդ վեց ամիսների ընթացքում որտեղ կարող է սպանդանոցներ ունենալու պահանջ առաջանալ: «Սա ավելի շատ իրազեկելու նպատակ ունի, որպեսզի կարողանան փաստացի գործող և ներկայում կառուցման ընթացքում գտնվող սպանդանոցների վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ստանալ և կայացնել ներդրում անելու որոշումներ»,-նշել է նախարարը և հավելել, որ հանրապետությունում ներկայում գործում է 38 սպանդանոց, կառուցվում է ևս 24-ը:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։