Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Փոխգործակցության մեծ հնարավորություններ կան

Վերադարձ լուրերի բաժին

19:54 , 29 Հունվար 2020

Իսրայելի Պետություն աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի նորարարությունների կենտրոնի (Israel Innovation Authority) նախագահ Ամիրամ Ապելբաումի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասնին հայտնեց նախագահի մամուլի ծառայությունը: Կառույցն աջակցում է նաև Իսրայելի կառավարությանը երկրի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում, հանդես է գալիս շրջակա միջավայրի, վերականգնվող էներգիայի, թվային առողջապահության, գյուղատնտեսության ոլորտների զարգացման նորարարական լուծումներով:

Քննարկվել է նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այդ ծրագրի շրջանակում փոխգործակցության մեծ հնարավորություններ կան:

Ամիրամ Ապելբաումն ընդգծել է, որ հանդիպումը հրաշալի հնարավորություն էր քննարկելու, թե ինչպես կարող են երկու փոքր երկրներ միասին աշխատելով, միմյանցից սովորելով փոքրը դարձնել մեծ առավելություն: Հայաստանի նախագահն իր հերթին նշել է, որ փոքրը կարող է լինել գեղեցիկ, հզոր և հաջողակ: «Մենք կարող ենք համագործակցել հատկապես՝ գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում: Մեր ժողովուրդներն այդ ոլորտներում պատմականորեն հաջողություններ են ունեցել»,- ասել է նախագահ Սարգսյանը: Նա հույս է հայտնել, որ Իսրայելի նորարարությունների կենտրոնը և ATOM նախաձեռնությունը կարող են համատեղ արժեք ստեղծել: Հայաստանի նախագահը Իսրայելի նորարարությունների կենտրոնի ղեկավարին հրավիրել է Հայաստան:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը վերահաստատել է Հայաստանի ակտիվ համագործակցության պատրաստակամությունը՝ ի նպաստ ԵԱՏՄ հետագա զարգացման

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: