Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՓՄՁ-ները պատրաստ չեն նոր ներդրումների

Վերադարձ լուրերի բաժին

2018 թվականի համեմատ 2019 թ-ին փոքր և միջին չափի ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի, սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրել։ Դա ցույց է տվել «Ամերիա» ՓԲ ընկերության իրականացրած ՓՄՁ ոլորտի ներկա վիճակի ու զարգացման հեռանկարների մասին բացառիկ հետազոտությունը։ Էական բարելավում են արձանագրվել անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունները, ինչը կարելի է բացատրել անշարժ գույքի գների նկատվող աճով։

Նույն ժամանակահատվածում առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ները արձանագրել են զգալի վատթարացում։ Ավելի մեծ դժգոհություն ունեն հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ները, իսկ արտահանողներն արձանագրել են բարելավում։

«Ամերիա» ընկերության իրականացրած հետազոտության համար դիտարկվել են Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող 729 ՓՄՁ-ներ, որոնց 93.8 %-ը գերփոքր է, 5.1%-ը՝ փոքր, մոտ 1%-ը՝ միջին։ «Հետազոտությամբ արձանագրել ենք նաև, որ 2012 թվականին իրականացրած մեր հետազոտության համեմատ ՓՄՁ-ները կատարում են ավելի կարճաժամկետ ներդրումներ, ինչպիսիք են, օրինակ, պաշարները, վերանորոգում։ Համեմատաբար քիչ են երկարաժամկետ ներդրումները՝ նյութական ակտիվներ, շենք-շինություններ և այլն», – ասել է «Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

2019 թվականի կեսերին ՓՄՁ-ների սպասումները, Տիգրան Ջրբաշյանի խոսքով, բավական իրարամերժ են եղել. «Պետք է ընկալել, որ ՓՄՁ-ն միասեռ հասկացություն չէ: Այն իր մեջ պարունակում է տնտեսության մեջ գործող ընկերությունների գրեթե 94 %-ը։ Մենք փորձել ենք բացահայտել առկա տարբերությունները։ Մասնավորապես, ներմուծող ընկերությունները բավական վատատես են իրենց ապագայի նկատմամբ՝ ի համեմատ արտահանող ընկերությունների: Նվազել են ՓՄՁ-ների կողմից ինովացիոն ներդրումները», – նշել է Ջրբաշյանը՝ շեշտելով, որ այսօր ներդրումներն ավելի շատ գնում են պահեստի ավելացմանը։

«ՓՄՁ-ներն այսօր պատրաստ չեն նոր ներդրումների: Սա, կարծում եմ, ամենամտահոգիչն է ապագայի համար։ Խնդիր կա դա առաջիկայում պետական քաղաքականության միջոցով փոփոխելու, քանի որ կարծում ենք, որ այդ ներդրումները պետք է բերեն արտադրողականության աճի և ավելի լավատես վերաբերմունքի ապագայի հանդեպ»։

Ինչ վերաբերում է բանկերի հետ հարաբերություններին, Տիգրան Ջրբաշյանն ընդգծել է, թե վերլուծությունը ցույց է տալիս, որ այն բավական բարելավվել է 2013 թվականի համեմատ։ Դա բխում է նրանից, որ բանկերը շատ մեծ ուշադրություն են սկսել դարձնել ՓՄՁ ոլորտին, դա դարձել է թիրախային ոլորտ զարգացման համար։

Aysor.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գրանցվել է 0.5% գնաճ

12-ամսյա գնանկումը 2020 թ. մարտին կազմել է 0.1%:

Վարչապետ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է կորոնավիրուսը և հայ-ռուսական համագործակցությունը

Կողմերը պաշտպանել են տեսակոնֆերանսի միջոցով Եվրասիական բարձրագույն խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը:

Հունվարին գրանցված կազմակերպությունների և աշխատակիցների թիվն ավելացել է

2018 թ. հունվարի համեմատ՝ աշխատողների քանակն ավելացել է 18%-ով: