Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Տնտեսության աճի կանխատեսումները խիստ լավատեսական են

Վերադարձ լուրերի բաժին

16:37 , 16 Ապրիլ 2020

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը 5-րդ ալիքի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային գործիքակազմին և կորոնավիրուսի պատճառով առաջացած իրավիճակի հաղթահարման ուղիներին:

Համաձայն Վարդան Արամյանի կարծիքով՝
· Կորոնավիրուսով պայմանավորված և Ֆինանսատնտեսական ճգնաժամներն (2008-2009) ունեն ինչպես նմանություններ, այնպես էլ տարբերություններ: Նմանությունն այն է, որ մեկ ճյուղի անկումը հանգեցնում է մյուս ճյուղերի անկմանը, իսկ տարբերությունն այն է, որ ֆինանսական ճգնաժամի ժամանակ պարզ էր պատճառը, իսկ այստեղ՝ ոչ: Միջազգային գների ինդեքսների անկումը համաճարակի ճգնաժամի ժամանակ ավելի դանդաղ (17 ամսում, որը պայմանավորված էր մի շարք ոլորտներում առկա լագերով) տեղի ունեցավ՝ ի համեմատություն համաճարակի ճգնաժամի (2 ամսում):
· Կանխատեսվում է, որ գործազրկության մակարդակը կաճի, որը առավել զգալի կլինի ցածր որակավորում ունեցող և ոչ պրոֆեսիոնալ բնակչության շրջանում՝ հաշվի առնելով օպտիմալացման գծով գործատուի որոշումները: Այս պահին ՀՀ-ում գործազրկությունը 16%-17% է:
· Ակնկարկվում է, որ չեն տուժի հեռահաղորդակցության, ՏՏ ոլորտները:
· Միջազգային կառույցների կանխատեսումները՝ հիմա «V»-աձև սցենարները (արագ անկում, արագ վերականգնում՝ առողջապահական խնդիրների արագ լուծում և տնտեսության վերականգնում) սկսել են նահանջել և քննարկվում է «U»-աձև սցենարներով (անկում, ռեցեսիա, վերականգնում) կամ «L»- ացենարներով (անկումից հետո երկար ժամանակ կլինի ռեցեսիա, իսկ վերականգնումը դժվար է կանխատեսել կախված է ռեցեսիայի ժամանակաշրջանից):
· Սոցիալական փաթեթների ծավալը զարգացած երկրներում կազմում է ՀՆԱ-ի 8%-9%, զարգացող երկրներում առավել ցածր, օրինակ՝ ՀՀ-ում, մոտ 2.5% (80մլրդ ՀՀ դրամ), որը պայմանավորված է երկրի ունեցած կարողություններով, պարտքի հետ կապված խնդիրներով և առկա տնտեսական պոտենցիալով:
· Հարկային արձակուրդը կարող է բերել համատարած անկարգապահության, բայց այն պարտադիր է և ավելի արդյունավետ կարող է լինել քան վարկային գործիքի կիրառումը:
· Մակենզի: Մարտի 30-ին երբ առողջապահական գործողությունները բարձր մակարդակի վրա էին (արագ կանխարգելվում է համաճարակային իրավիճակը), կառավարության գործիքակազմը՝ միջին մակարդակի (փրկում է իրական հատվածին օգնում է՝ փրկելով ֆինանսական հատվածը): Կանխատեսվում է 1.5% տնտեսական անկում ամբողջ աշխարհում, ԱՄՆ-ում` 2.4%:
· Վ. Արամյանի գնահատմամբ՝ ՀՀ ԿԲ և Ֆինանսների նախարարությունը կանխատեսումները՝ 0.9% տոկոս աճից մինչև 2.5%, խիստ լավատեսական են:
· Վ. Արամյանի գնահատմամբ՝ ՀՆԱ-ն անկում կգրանցի 3%-4%-ից մինչև 10%՝ հաշվարկված նշված մեթոդաբանության: Հիմք ընդունելով ՀՆԱ–ն ըստ ճյուղերի՝ ըստ եռամսյակների, զբաղվածների թվաքանակը (ըստ ԱՎԾ-ի և ՊԵԿ-ի), ինչպես նաև ֆորմալ չգրանցված զբաղվածների թիվը գյուղատնտեսության և շինարարության ոլորտում (միջին տարեկան՝ մոտ 960,000 մարդ)՝ հաշվարկվել է մեկ անձի արտադրողականությունը՝ ըստ ոլորտների և 1.5 ամիս մեկուսացումը՝ ըստ ոլորտների ինչի կհանգեցնի 2-րդ եռամյսակում:

EconoMood Վարդան Արամյան

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում: