Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Տիգրան Խաչատրյանի հիմնական թեզերը տնտեսական աջացության գործիքների վերաբերյալ

Վերադարձ լուրերի բաժին

18:09 , 03 Ապրիլ 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է պետական աջակցության հիմնական ուղղությունները և այլ մանրամասներ՝ տնտեսության իրավիճակի վերաբերյալ: 1-ին գործիքի նպատակն այն է, որ պետությունն արագ եղանակով ֆինանսական միջոցներ հասցնի կամ հասանելի դարձնի այն կազմակերպություններին, որոնք առևտրային բանկերի համար հուսալի գործընկեր են: Այս գործիքի առանձնահատկությունն այն է, որ առևտրային բանկերն են որոշում, թե որ կազմակերպություններն են այն հուսալի վարկառուները, որոնք կարող են օգտվել կառավարության համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և սուբսիդավորման ծրագրերից:

2-րդ միջոցառումը վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում կառավարության աջակցությանը: Նշյալ ոլորտում այս տարի որոշակի առանձնահատկություններ են ընդգծվել, որոշակի լրացումներ կատարել այդ փաթեթում՝ նպատակ ունենալով, հատկապես, գարնանը սկսվող գյուղատնտեսական աշխատանքներից առաջ ավելի հասանելի դարձնել այն ֆինանսական միջոցները, որոնք ֆերմերային տնտեսությունները կօգտագոծեն իրենց գյուղատնտեսական գործունեությունը սպասարկելու համար:

3-րդ միջոցառումը ՓՄՁ-ների համար է՝ արագացված ընթացակարգով, առանց բանկային և ֆինանսական մյուս կազմակերպությունների միջնորդության, վարկավորման հնարավորությունը: Եթե ՓՄՁ-ները 2019 թ. ընթացքում դրսևորվել են որպես օրինապահ, պարտաճանաճ հարկ վճարողներ և վարկառուներ, կարող են դիմել:

4-րդ գործիքի միջոցով աջակցություն է ցուցաբերվելու այն կազմակերպություններին, որոնք 2020 թ. մարտ ամսվա վերջի դրությամբ՝ չեն կրճատել աշխատակիցների քանակը և չեն կրճատել այն աշխատավարձի ֆոնդը, որը սովորաբար օգտագործում էին աշխատակիցների վարձատրությունը կազմակերպելու համար։ Արդյունքում, այդ կազմակերպությունների դեպքում յուրաքանչյուր 5-րդ աշխատակցի մեկ միջին աշխատավարձը վճարելու է կառավարությունը:

Տիգրան Խաչատրյանի պատասխանները լրագրողների հարցերին կառավարության օժանդակության միջոցառումների վերաբերյալ

Վերջին երկու օրվա ընթացքում 3-րդ միջոցառման շրջանակում ստացվել է 120-ից ավելի դիմում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1.4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջ: Այդ դիմումներն արդեն ուսումնասիրվում են, հասկանալու՝ արդյոք համապատասխանում են երրորդ միջոցառման պահանջներին։

Գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության ծրագրերի շրջանում 2019 թ. ընթացքում կառավարությունն ունեցել է ավելի քան 9,000 շահառու, որոնք պետական աջակցության եղանակով սուբսիդավորվել են ավելի քան 53 մլրդ վարկային կամ լիզինգային միջոցներով: Այդ միջոցների հիմնական տոկոսագումարները վճարվել են պետական աջակցության շրջանակում, այս տարվա ընթացքում վճարվելու են ոչ թե հիմնականում, այլ՝ ամբողջությամբ պետության կողմից։ Կարող ենք վստահ պատկերացնել, որ 2020 թ. ընթացքում այս գումարն առնվազն մեկուկես անգամ ավելի մեծ կլինի թե՛ վարկերի, և թե՛ դրանց մասով վճարվող տոկոսագումարների մասով: Կանխատեսվում է, որ 2020 թ. ընթացքում այս եղանակով պետական աջակցությունից օգտված շահառուների թիվը առնվազն կհասնի 10.000-ի, իսկ վարկային ռեսուրսները կլինեն առնվազն 60 մլրդ ՀՀ դրամ:

Արտակարգ դրության ավարտից և կազմակերպությունների բնականոն աշխատանքի վերադառնալուց հետո կառավարությունը գործարկելու է նոր աջակցության ծրագրեր՝ նոր ֆինանսական գործիքների կիրառմամբ:

Բոլորը, ովքեր ունեն եկամուտներ, պետք է եկամուտներից վճարեն հարկեր, իսկ նրանք, ովքեր ունեն կարիքներ, կառավարությունը տարբեր գործիքներ կիրառելով և աջակցության տարբեր եղանակներով փորձում է հասցեագրել այդ կարիքներն ու ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: Կառավարությունը նախատեսում է ֆինանսական ծախսերի ավելացում և եթե անհրաժեշտություն լինի, դա կլինի նաև ի հաշիվ պարտքի ավելացման, սակայն դա նույնպես պետք է գտնվի խելամիտ սահմաններում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: 24 ժամում՝ 697 նոր դեպք

«Համակարգն արդեն ճկվում է: Սկսում ենք հակահամաճարակային շարժում»,- Նիկոլ Փաշինյան:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հայաստանում այսուհետ հանրային վայրերում դիմակ կրելը դառնում է պարտադիր

«Մենք մեր գործիքակազմում ունենք ծայրահեղ միջոցներ, որոնց թվում են՝ տեղաշարժի սահմանափակումներին, տնտեսական գործունեության արգելքի վերադարձը, ինչպես նաև պարետային ժամ սահմանելու հնարավորությունը»,-ասել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ կոչ անելով բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները: