Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ

Վերադարձ լուրերի բաժին

12:53 , 11 Հոկտեմբեր 2019

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան։ Աշխաբադում հոկտեմբերի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ։ Թուրքմենստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Աշխաբադում և կարևորել նրա այցը՝ և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարաբերությունների խորացման հեռանկարները քննարկելու համատեքստում։ «Հարգելի Նիկոլ Վովայի, թույլ տվեք ողջունել Ձեզ Թուրքմենստանում և շնորհակալություն հայտնել ԱՊՀ մասնակից պետությունների գագաթնաժողովին մասնակցելու մեր հրավերն ընդունելու համար։ Կարծում եմ՝ մենք ունենք լավ հնարավորություն քննարկելու մեր հետագա համագործակցության հարցերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարեկեցության ապահովման»,-ասել է Թուրքմենստանի նախագահը։ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գոհունակություն է հայտնել հայ-թուրքմենական հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ Թուրքմենստանը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության, տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմամբ։

Nikol_Pashinyan_Gurbanguli_Berdimuhamedov_47I4746

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ուրախ է այցելել Թուրքմենստան և առիթ ունենալ մտքեր փոխանակելու հայ-թուրքմենական փոխգործակցության ընթացքի և զարգացման վերաբերյալ։ «Հարգելի Գուրբանգուլի Մյալիկգուլիևիի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Թուրքմենստան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար։ Հաճելի է գտնվել Աշխաբադում։ Սա իմ առաջին այցն է Թուրքմենստան, որի ընթացքում հնարավորություն ունենք քննարկելու ոչ միայն բազմակողմ օրակարգին, այլև մեր երկկողմ գործակցությանը վերաբերող հարցեր։ Վստահ եմ՝ մեզ կհաջողվի քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր թեմաները», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

Nikol_Pashinyan_Gurbanguli_Berdimuhamedov_47I4733

ՀՀ վարչապետը նշել է, որ Կենտրոնական Ասիայում Թուրքմենստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է, որի հետ մեր երկիրն ունի արդյունավետ, կառուցողական փոխհարաբերություններ, և բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ պետք է ակտիվացնել նաև տնտեսական համագործակցությունը։

_47I4709

Հայաստանի վարչապետը և Թուրքմենստանի նախագահն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության օրակարգին, տնտեսական կապերի և առևտրաշրջանառության աշխուժացմանը, տարբեր ոլորտներում առկա ներուժի իրացմանը վերաբերող հարցերի։ Քննարկվել են ածխաջրածինների ոլորտում համագործակցության հեռանկարները։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու ժողովուրդների բարեկամությունը կարևոր հիմք և ներուժ է՝ Հայաստան-Թուրքմենստան փոխհարաբերությունները սերտացնելու համար, և փոխադարձաբար պատրաստակամություն հայտնել՝ հնարավորինս խթանել համատեղ շահավետ ծրագրերն ու նախաձեռնությունները: Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի գործունեության կարևորության, ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացման և այլ հարցերի վերաբերյալ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտակ Քամալյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով միջկառավարական խորհրդի նիստին

ՌԴ գյուղնախարարի տեղակալ Ջամբուլաթ Խատուովի խոսքով` գյուղատնտեսական արդիական օրակարգի համատեղ քննարկումը կնպաստի համագործակցության հետագա խորացմանը:

Ռուսաստանը շարունակում է գլխավորել Հայաստանի հիմնական առևտրային գործընկերների ցանկը

Այս տարվա հունվար-սետեմբերին ընդհանուր առևտրաշրջանառության ծավալում Ռուսաստանին բաժին է ընկնում 27 տոկոսը:

Ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքները շարունակվում են պահանջված մնալ

Կոշկեղեն, տեքստիլ, սնունդ` ահա ռուսական շուկայում պահանջված հայկական ապրանքի ոչ ամբողջական ցանկը: