Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը սինգապուրյան Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հնարավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

13:05 , 08 Հուլիս 2019

Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Սինգապուր: Կառավարության ղեկավարը հուլիսի 8-ի առավոտյան հանդիպում է ունեցել Temasek Holdings հիմնադրամի ներկայացուցիչների հետ` ներդրումային խմբի համաղեկավար Նագի Համիյեյի գլխավորությամբ: Այդ մասին հայտնեց վարչապետի մամուլի գրասենյակը:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է քննարկելու Temasek Holdings հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները` հաշվի առնելով վերջինիս արդյունավետ գործունեությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տեխնոլոգիական բնագավառը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է, քանի որ մեր երկրի նպատակն է կառուցել տեխնոլոգիական տնտեսություն, որի լոկոմոտիվը կլինի ՏՏ ոլորտը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ դեռևս խորհրդային ժամանակներից Հայաստանում ինժեներական համակարգը եղել է զարգացած, այժմ երկրում գործում են ինժեներական ոլորտում հաջողությամբ գործունեություն ծավալող ընկերություններ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ վերջին 7 տարիներին ՏՏ ոլորտը Հայաստանում աճել է 5 անգամ: Վարչապետը ներկայացրել է նաև մենաշնորհների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության քայլերը` հավելելով, որ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են իրականացվում մի շարք ուղղություններով: «Հրավիրում ենք ձեզ ծանոթանալու Հայաստանի տեխնոլոգիական հնարավորություններին և ընկերությունների գործունեությանը»,- ասել է վարչապետը:

Նագի Համիյեն նշել է, որ Սինգապուրում առկա է փոքրաթիվ, սակայն կազմակերպված սփյուռք, որի ներկայացուցիչները հաջող գործունեություն են ծավալում տարբեր ոլորտներում, այդ թվում` տեխնոլոգիական: Պարոն Համիյեն հավելել է, որ Temasek հոլդինգը պատրաստ է ՀՀ կառավարության հետ քննարկել համագործակցության, ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, այդ թվում ինժեներական կրթության ոլորտում: Temasek Holdings ներդրումային խմբի համաղեկավարը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունը Սինգապուրում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Հնդկաստանում:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են համատեղ վենչուրային հիմնադրամի ստեղծման, ստարտափ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման և տեխնիկական համագործակցության հեռանկարները:

Temasek Holdings-ի ներկայացուցիչները հրավիրվել են այս տարվա աշնանը Երևանում կայանալիք Բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: Հրավերը սիրով ընդունվել է: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել Երևանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կոնվերս Բանկի վճարային տերմինալներով ԱՊՊԱ պայմանագրերի կնքումը մատչելի է և արագ

Կոնվերս Բանկի տերմինալների մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/terminals/ հղումով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Թիվ 33 մասնաճյուղը կգործի նոր հասցեում

Նոր մասնաճյուղն ունի շուրջօրյա ինքնասպասարկման գոտի, որտեղ տեղադրված են բանկոմատ (cash-in) ու վճարային տերմինալ, ինչը թույլ կտա հաճախորդներին կանխիկացնել ու համալրել բանկային/քարտային հաշիվները, ավանդները, մարել վարկեր և վճարել կոմունալ ու այլ ծառայություններ 24/7 ռեժիմում:

Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 16-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Այս տարի փառատոնը բազում փոփոխություններ է կրել, և ի թիվս այդ փոփոխությունների՝ փոխվել են նաև փառատոնի շատ աջակիցներ, հովանավորներ: Սակայն չի փոխվել մեր գլխավոր գործընկերը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը: