Invalid username or password
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որպես զբոսավար է հանդես եկել օտարերկրացի զբոսաշրջիկների համար:
Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով շրջել է Հայաստանում գտնվող արտասահմանցի զբոսաշրջիկների հետ և անգլերենով նրանց ներկայացրել Երևանը և նրա պատմությունը: Շրջայցը մեկնարկել է Երևանի Կասկադ համալիրից, շարունակվել Բաղրամյան պողոտայով, Սայաթ – Նովա, Աբովյան, Վազգեն Սարգսյան փողոցներով և եզրափակվել Հանրապետության հրապարակում:
Այնուհետև վարչապետ Փաշինյանն օտարերկրացի զբոսաշրջիկներին հրավիրել է կառավարության շենք, շրջայց կատարել նրանց համար շենքի տարածքում և դահլիճներում, ծանոթացրել պատմությանը և ճարտարապետությանը: Շրջայցն ավարտվել է գինու համտեսով և վարչապետի կողմից զբոսաշրջիկներին խորհրդանշական նվերների հանձնմամբ:
Դիտումներ 701
«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը:
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: