Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ծանոթացել է Ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությանը

Վերադարձ լուրերի բաժին

23:49 , 24 Փետրվար 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Էկոնոմիկայի նախարարության Ներդրումների աջակցման կենտրոն: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Կառավարության ղեկավարը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և կենտրոնի ղեկավար Լևոն Օհանեսյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել՝ ծանոթանալով կենտրոնի գործունեությանը, այնուհետև տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել ներդրումների աջակցությանը միտված քայլերին և այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին:

Nikol_Pashinyan_MinEconomy_TM_9923

Խորհրդակցության սկզբում վարչապետը նշել է. «Մենք արդեն բավականին երկար ժամանակ քննարկում ենք Հայաստանում ներդրումների աջակցության մեխանիզմների և բանաձևերի կիրառման հարցը, թե ինչ մեխանիզմներով մենք պետք է աջակցենք ներդրումներին: Իհարկե, մինչ այժմ էլ Հայաստանում գործել են այդպիսի ինստիտուտներ, համակարգեր և մենք խնդիր ունենք այդ համակարգերը դարձնել ավելի արդյունավետ»:

Լևոն Օհանեսյանը զեկուցել է, որ Ներդրումների աջակցման կենտրոնը Հաայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղական և օտարերկրյա գործարարներին տրամադրում է համալիր աջակցություն մի շարք ուղղություններով: Տեղեկատվություն է տրամադրվում Հայաստանի ներդրումային հնարավորությունների և պայմանների, այդ թվում՝ պետական խթանների և այլ ընթացակարգերի վերաբերյալ, ներդրողներին կենտրոնի ներկայացուցիչներն ուղեկցում են ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում, աջակցություն ցուցաբերում պետական մարմինների հետ աշխատանքներում: Խորհրդատվություն է տրամադրվում նաև ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, այդ թվում՝ առկա հողատարածքների և այլ անշարժ գույքի, օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքի, համաֆինանսավորման աղբյուրների և հնարավոր ռեզիդենտ գործընկերների վերաբերյալ: Հավանական ներդրողներին տրամադրվում են ներդրումային ծրագրեր՝ ըստ վերջիններիս հետաքրքրությունների շրջանակի, ներդրումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրներին ապահովվում է օպերատիվ արձագանք:

Levon_Ohanesyan_TM_9945

Այնուհետև ներկայացվել են օտարերկրյա ներդրողների սպասարկման փուլերը, հաճախ հանդիպող խնդիրները, ցուցաբերվող աջակցման տեղեկատվական գործիքակազմերը: Կենտրոնն աջակցություն է ցուցաբերում հայաստանյան գործարարներին՝ արտահանման շուկաներ դուրս գալու ուղղությամբ: Հայ գործարարների համար արտերկրում կազմակերպվում են բիզնես ֆորումներ, ցուցահանդեսներ:

Nikol_Pashinyan_MinEconomy_47I1699

Վարչապետ Փաշինյանը կարևորել է պոտենցիալ ներդրողներին անհրաժեշտ և լիարժեք տեղեկատվության տրամադրումը և այդ համատեքստում ընդգծել կենտրոնի հետագա գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովման խնդիրը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այդ ուղղությամբ ներկայացնել առաջարկություններ և ճանապարհային քարտեզ՝ հետագա ծրագրերն առավել նպատակային իրականացնելու նպատակով:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: