Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ծանոթացել է Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տնտեսության գործունեությանը

Վերադարձ լուրերի բաժին

00:26 , 07 Հոկտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։ Տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում։

_TM_0082

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին ներկայացվել են խաղողի այգիների մշակման և ոռոգման տեխնոլոգիաները, խաղողի վերամշակման, գինու արտադրության գործընթացը: Վարչապետը ծանոթացել է նաև բերքահավաքի ընթացքին, հանդիպել բերքահավաքով զբաղված աշխատակիցներին, զրուցել նրանց հետ։

_TM_0105

Շրջայցից հետո Նիկոլ Փաշինյանն ու Էդուարդո էռնեկյանն առանձնազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Հայաստանի առաջընթացի, տնտեսական զարգացման, ներդրումային ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Վարչապետը նշել է, որ տպավորված է «Տիեռաս դե Արմենիա»-ի տնտեսության կազմակերպվածությամբ և բարձր գնահատել արգենտինահայ գործարարի ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման, հայկական գինեգործության մեջ տեխնոլոգիական և որակական նոր չափանիշներ, նոր մշակույթ ներմուծելու գործում։

_TM_0171

Էդուարդո Էռնեկյանը երախտագիտություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին գնահատականի համար և նշել, որ պատրաստ է շարունակել ներդրումային գործունեությունը և նոր ծրագրեր իրականացնել՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու տնտեսական բարգավաճման։ ՀՀ վարչապետը և արգենտինահայ գործարարը քննարկել են Հայաստանում «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ծրագրերը։ Անդրադարձ է եղել ընկերությանը կոնցեսիոն կառավարման տրված Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների զարգացմանը, ենթակառուցվածքների բարելավմանը, վերանորոգմանը և հետագա շահագործմանը վերաբերող հարցերի։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Էդուարդո Էռնեկյանին պատկանող ընկերությունների կողմից Հայաստանում իրականացվող այլ բիզնես ծրագրերի ընթացքի մասին։

_TM_0350

Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը գոհունակություն են հայտնել երկկողմ համագործակցության ընթացքից և փոխադարձաբար վերահաստատել այն ավելի զարգացնելու պատրաստակամությունը։

_TM_0686

«Տիեռաս դե Արմենիա» տնտեսությունում մշակվում են շուրջ 400 հա խաղողի այգիներ։ Աճեցված խաղողը հիմնականում օգտագործվում է գինու արտադրության համար։ Ոռոգումն ամբողջությամբ իրականացվում է կաթիլային համակարգով, տրակտորների պարկը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, հիմնական և ժամանակավոր (սեզոնային) աշխատակիցների թիվը կազմում է 350։ Այգիներում մշակվում է 32 տեսակի խաղող, հիմնականում միջազգային սորտեր, կան նաև տեղական սորտեր՝ արենի, հաղթանակ, ոսկեհատ, խնդողնի։ Արտադրանքի կեսը սպառվում է Հայաստանում, մյուս կեսն արտահանվում է Ռուսաստան, եվրոպական երկրներ, Հյուսիսային և Հարավային Ամերիկա, Ավստրալիա, Չինաստան։ Այս տարի ընկերությունը ծրագրում է արտահանման ծավալը հասցնել մինչև 700 հազար շիշ գինի։ Տնտեսության ընդհանուր հողատարածքը կազմում է 2301 հա, որի շրջանակում նախատեսվում է իրականացնել զարգացման ծրագրեր՝ արտադրության ծավալի աճին զուգահեռ։

_TM_1026

Հաջորդիվ վարչապետն ուղևորվել է Արմավիր քաղաք, որտեղ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ուղեկցությամբ շրջել է քաղաքում, ծանոթացել ընթացիկ իրավիճակին և քաղաքի զարգացման ծրագրերին։ Նիկոլ Փաշինյանը նաև զբոսնել է Արմավիրի քաղաքային զբոսայգում և զրուցել բնակիչների հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում ստորագրվել է Արբիտրների ցանկը հաստատելու մասին որոշումը

Ստորագրումը տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստի ավարտին:

Տեղի է ունեցել խորհրդակցություն «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի վերաբերյալ

Քննարկվել է Գառնիի զբոսաշրջային գոտու, Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգման, Հին Խնձորեսկի, Զորաց քարեր հուշարձանի մերձակա տարածքում զբոսաշրջային գոտու ձևավորման, Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման և Վարարակ գետի աջափնյա հատվածի բարեկարգման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների շրջանակը:

Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Շիվաջի Կշատռապատին բարձր է գնահատել ՀՀ կառավարության ձեռքբերումները՝ կայուն հարկաբյուջետային միջավայրի ապահովումը և եվրապարտատոմսերի թողարկումը: