Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Սոցիալական աջակցության նոր համակարգը պետք է մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը»,- Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

21:45 , 15 Հունվար 2020

Կառավարությունում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Հայաստանում անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր մոտեցման հայեցակարգը: Այդ մասին հայտնեց գործադիրի մամուլի ծառայությունը:

Nikol_Pashinyan_47I3028

Անդրադառնալով հայեցակարգին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Իմ գնահատականը, գուցե քաղաքական, բայց այսպիսին է, որ Հայաստանում գործող անապահովության գնահատման և սոցիալական աջակցության համակարգը՝ գիտակցորեն, թե ենթագիտակցորեն, ուղղված է եղել աղքատության կոնսերվացմանը կամ պահպանմանը: Գաղափարական տրանսֆորմացիան, որը մենք առաջադրում ենք, որ պետք է տեղի ունենա, հետևյալն է. մենք ուզում ենք, որ համակարգը մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության սահմաններում: Ես 2018 թվականին մի քանի անգամ տվել եմ գնահատական, կարող է հարց ծագել՝ իսկ ինչո՞ւ պետք է համակարգն ուզենա, որ աղքատը շարունակի մնալ աղքատ: Դրա համար կա շատ կոնկրետ պատճառ՝ որպեսզի առաջիկա ընտրություններին աղքատը շատ հակված լինի վերցնել 5000, 10000 դրամ և գնալ ու քվեարկել այդ 5000 կամ 10000 դրամը տվող ձեզ հայտնի ուժերի և թեկնածուների օգտին»:

Zara_Batoyan_47I2929

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ վարչապետի որոշմամբ 2019 թ. փետրվարին ստեղծված աշխատանքային խումբը մեկ տարում կատարել է որոշակի աշխատանքներ, և մշակել առաջարկություններ ֆինանսական աջակցության կարիքի գնահատման և տրամադրման սկզբունքների վերաբերյալ: Ակնկալվում է, որ առաջարկվող փոփոխություններն ավելի օբյեկտիվ, ինքնաշխատ և հասցեական կդարձնեն անապահովության գնահատման չափանիշները: Աշխատանքային խմբի ներկայացուցիչները նշել են, որ անապահովության գնահատման և սոցիալական աջակցության նոր համակարգը միտված է լինելու 4 սոցիալական կարիքի բավարարմանը՝ նյութական ապահովվություն, առողջապահություն, կրթություն և բնակարանային պայմաններ: Նոր հայեցակարգով առաջարկվում է գործող՝ սպառման կարիքի վրա հիմնված անապահովության գնահատումից անցում կատարել եկամտի վրա հիմնված կամ նվազագույն երաշխավորված եկամտի մեթոդով անապահովության գնահատման:

Gov_TM_2304

Քննարկվել է այդ նպատակով մշակված մեթոդաբանությունը, ներկայացվել է վերլուծություն նոր համակարգի ներդրման դեպքում հնարավոր ազդեցությունների սցենարների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Նշվել է, որ եկամտի վրա հիմնված անապահովության գնահատման նոր մեթոդը հաշվի է առնում այնպիսի գործոններ, ինչպիսիք են ընտանիքի զբաղվածության և ժողովրդագրական ներուժը, նվազագույն սպառողական զամբյուղը, ոչ ֆորմալ տնտեսությունը և այլն:

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է շարունակել քննարկումները և ընդլայնել աշխատանքային խմբի շրջանակը՝ առողջապահական և կրթական բաղադրիչների ապահովման տարբերակները ևս քննարկելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փայտանյութի արտահանումը երրորդ երկրներ կարգելվի

Արգելքը 6 ամսով է, քանի որ այն պետք է ուղարկվի ԵԱՏՄ երկրներին՝ հաստատման, եթե նրանք չհաստատեն, ապա, միևնույն է, 6 ամսով արգելքը գործելու է, իսկ եթե հաստատվի, ապա կարգավորումը կգործի ավելի երկար ժամանակով:

Կրակայրիչներ արտադրող ընկերությանն արտոնություն ստացավ

Ակնկալվում է, որ ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում երեք տարվա ընթացքում կստեղծվեն 27-30 նոր աշխատատեղեր` 150-170 հազար դրամ միջին աշխատավարձով։