Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդը պատրաստ է սերտ համագործակցություն ծավալել հայ գործընկերների հետ

Վերադարձ լուրերի բաժին

09:59 , 10 Հուլիս 2019

Սինգապուր կատարած պաշտոնական այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է այդ երկրի տնտեսական զարգացման կառավարման խորհուրդ: Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ վարչապետի մամուլի ծառայությունից:

Սինգապուրի առևտրի և արդյունաբերության նախարարության մշակած ռազմավարության ներքո խորհուրդն իրագործում է ներդրումների խրախուսմանն ուղղված գործողություններ` նպատակ ունենալով երկիրը դարձնել գործարար և ներդրումային կենտրոն: Կառույցը պատասխանատու է կազմակերպությունների և ներդրողների համար արժեքավոր լուծումներ մշակելու և ներկայացնելու համար՝ դրանով իսկ նպաստելով Սինգապուրում գործարար միջավայրի կայուն զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը:

_TM_1377

Խորհրդի նախագահ Բեհ Սվան Գինը նշել է, որ իր գլխավորած խորհուրդը պատրաստակամություն է հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում, տրամադրել տեխնիկական օժանդակություն: Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանն են ներկայացվել ենթակառուցվածքների, արդյունաբերության, ներդրումների ներգրավման, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլ ոլորտներում Սինգապուրի զարգացման փորձն ու ցուցանիշները, տնտեսության ոլորտում հարևան պետությունների հետ համագործակցության արդյունքները:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Սինգապուրի տնտեսական զարգացման կառավարման խորհրդի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել փոխգործակցության պատրաստակամության համար: Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները հարցեր են ուղղել խորհրդի անդամներին` հետաքրքրվելով տարբեր ուղղություններով խորհրդի կողմից իրականացվող քայլերի մասին: Վարչապետ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի պաշտոնական այցը Սինգապուր ավարտվել է:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային պետություն, ազգային տնտեսություն

Ինչու՞ չենք կարող ամբողջությամբ կրկնօրինակել այս կամ այն երկրի մոդելը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին

Միաժամանակ Տիգրան Ավինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց մեր երկրի աշխարհագրական դիրքի, մասնավորապես՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող թվով 32 երկրների շարքում Հայաստանի առանձնահատկությունների վրա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց էներգետիկ արդյունավետությանը և կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Կլոր սեղանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Եվրասիական միության հետ համագործակցությամբ կազմակերպել էր ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը։