Invalid username or password
Օգոստոսի 26-ին հրդեհ է բռնկվել Սարավան համայնքի վարչական տարածքի անտառածածկ հատվածում: ԱԻՆ փրկարարական ծառայությանը հրդեհաշիջման աշխատանքում օգնության է հասել «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
Ամուլսարի տևական շրջափակման հետևանքով Լիդիանի տեխնիկայի մեծ մասը շահագործման ենթակա չէ: Աշխատանքից ազատվել, որոշ դեպքերում արտագաղթել են նաև մեր ծանր տեխնիկայի բարձրակարգ վարորդները: Չնայած դրան, ընկերությունը նաև այս անգամ աջակցել է ԱԻՆ հրդեհաշիջման աշխատանքին: Լիդիանը վարձակալել է 12 տոննա տարողությամբ 1 ջրատար մեքենա և 2 բուլդոզեր: Հրդեհաշիջմանը կամավոր մասնակցում են նաև ԱԻՆ-ում վերապատրաստում անցած «Լիդիան Արմենիայի» արագ արձագանքման խմբի անդամները: Չնայած սահմանափակ տեխնիկական միջոցներին և կրճատված աշխատակազմին, Լիդիանը հնարավոր չափ շարունակում է աջակցել անտառածածկ տարածքների հրդեհաշիջման աշխատանքներին: Հրդեհաշիջման աշխատանքին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 21 փրկարար, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18 փրկարար, ՊՆ թիվ N զորամասից 15 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային անտառտնտեսության մասնաճյուղից 10 աշխատակից:
Ամուլսարի շրջակա համայնքներից Սարավանի տարածքում` գրեթե նույն հատվածում, հրդեհ էր բռնկվել նաև 2017 թվականին, այրվում էին անտառածածկ տարածքներ, որտեղ նաև կարմիր գրքի Գիհի ծառատեսակներ էին: Լիդիանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև այդ հրդեհաշիջման աշխատանին, ինչի համար Լիդիանի ծանր տեխնիկայի վարորդներն արժանացել էին պետական պարգևների:
Դիտումներ 634
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները: