Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Սահմանվել են շարժական և մոդուլային սպանդանոցներին ներկայացվող պահանջները

Վերադարձ լուրերի բաժին

Մարտի 5-ի նիստի ընթացքում կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Արդյունքում՝ հնարավոր կլինի հանրապետությունում շահագործել օրենսդրության պահանջներին համապատասխան շարժական և մոդուլային սպանդանոցներ: Ներկայում օրենսդրությամբ սահմանված են միայն առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ մսի կոմբինատների, սառցային կոմբինատների և կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում գործող սպանդանոցներին ներկայացվող պահանջները։ Մինչդեռ առկա են համապատասխան տեխնոլոգիապես հագեցված, շահագործմանը պատրաստ շարժական և մոդուլային տարբերակները, որոնք փոխադրելի են։

Շարժական և մոդուլային սպանդանոցների առկայությունը հնարավորություն կտա հանրապետությունում առավել արդյունավետորեն կազմակերպել կենդանիների սպանդանոցային մորթը։ Վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ պայմանավորվածության համաձայն հուլիսի 1-ի դրությամբ պետք է լինի մաքսիմալ հասանելի ցանց, այդ թվում շարժական, մոդուլային սպանդանոցների:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա: