Invalid username or password
Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել է, որ 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար սահմանված են գյուղատնտեսական ապահովագրական պայմանգրեր կնքելու հետևյալ ժամկետները՝
• «Կարկուտ և հրդեհ» ռիսկերի դեպքում՝ մինչև 2020 թվականի մարտի 25-ը,
• «Գարնանային ցրտահարություն» ռիսկի դեպքում՝ մինչև 2020 թվականի փետրվարի 15-ը:
Պայմանագրերը կնքելու համար տնտեսավարողները կարող են դիմել «Ինգո Արմենիա», «Ռոսգոսստրախ-Արմենիա» կամ «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերություններ:
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվում է թվով 2 մշակաբույս՝ ծիրան և խաղող, ռիսկերն են` «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարություն»:
Կարկուտի և հրդեհի ապահովագրությունն իրականացվում է Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերում, իսկ գար¬նա¬նային ցրտահարության ապահովագրությունը` Արարատի և Արմավիրի մարզերում:
Դիտումներ 991
Վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին:
Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:
Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են: