Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը մաքսային կցորդ կունենա

Վերադարձ լուրերի բաժին

23:07 , 30 Հունվար 2020

Կառավարությունը հունվարի 30-ի նիստում որոշում է ընդունել Արամ Թանանյանին Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով նշանակելու վերաբերյալ: Որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2019 թ. դեկտեմբերի 2-ի 1807-Ն որոշումը, որով սահմանվել է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործում է ՀՀ մաքսային կցորդ՝ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով: Վարչապետը նշել է, որ մաքսային կցորդը պետք է աշխատի Վերին Լարսի անցակետի մոտակայքում:

Կառավարության նիստում քննարկման առարկա է դարձել ՀՀ ՊԵԿ ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի կողմից զբաղեցրած և սպասարկման համար հատկացված տարածքներից «Դյութի Ֆրի Մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին 49 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, տրամադրել համապատասխանաբար 1036 քառ. մետր և 565.3 քառ. մետր մակերեսով հողամասեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է հրաժարվել առանց մրցութային ընթացակարգի որևէ ընկերությանը հողամասերի տրամադրման պրակտիկայից և առկա հնարավորությունների մասին տեղեկացնել բոլոր կազմակերպություններին, սահմանել աճուրդային խիստ պայմաններ և մրցույթի վերահսկողության հստակ մեխանիզմներ: Վարչապետի առաջարկով՝ որոշման նախագիծը հանվել է կառավարության նիստի օրակարգից: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատրաստել կառավարության որոշման նոր նախագիծ՝ ելնելով վերոնշյալ տրամաբանությունից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:

Ucom-ի աշխատակիցները պարգեւատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար

2021 թվականի օգոստոսի 9-ին Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։