Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Պետնագոնը պաշտոնապես հրապարակել է ՉԹՕ-ների տեսագրությունները

Վերադարձ լուրերի բաժին

11:35 , 28 Ապրիլ 2020

Պենտագոնը պաշտոնապես հրապարակել է ՉԹՕ-ների տեսագրութուններ: Նախկինում մասնավոր ընկերությունների մեկն արդեն հրապարակել էր դրանք, սակայն ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը չէր շտապում հաստատել, որ այնտեղ պատկերված են «չհաստատված թռչող երևույթներ»: Տեսանյութը պատկերում է մի քանի չհաստատված թռչող օբյեկտ, որոնք արագորեն թռչում են ինֆրակարմիր տեսախցիկով նկարահանման ընթացքում: Տեսագրության մեջ ամերիկյան ռազմական օդանավերի օդաչուները հիացմունքով բացականչում են և նշում օբյեկտների՝ գերարագ տեղաշարը: Նրանք նաև կարծիք են հայտնում, թե թռչող օբյեկտները կարող են լինել անօդաչու թռչող սարքեր:

Անցած տարվա սեպտեմբերին ԱՄՆ նավատորմը հաստատել էր տեսագրությունների հավաստիությունը: Այսօր արդեն գերատեսչությունը պաշտոնապես հրապարակել է դրանք: Նպատակը, ըստ Պենտագոնի եղել է այն, որպեսզի հանրության մեջ թյուրըբռնում չառաջանա այդ տեսագրությունների իսկության վերաբերյալ կամ արդյո՞ք թողարկված տեսագրությունից բացի այլ նյութեր էլ կան: «Մանրամասն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ տեսագրությունների հրապարակումը չի բացահայտի մեր համակարգերի որևէ զգայուն կամ գաղտնի տեղեկություն»,- ասված է Պենտագոնի հաղորդագրության մեջ:

ԱՄՆ ռազմածովային նավատորմն օդաչուների համար հատուկ ուղեցույց է մշակել, թե ինչպես պետք է զեկուցել ՉԹՕ-ներ հայտնաբերելու դեպքում: Տեսագրություններից առաջինը նկարահանվել է 2004 թ.: Տեսնյութում պատկերված ՉԹՕ-ն տեսած օդաչուն CNN-ին ասել էր, թե անհնար է նկարագրել դրանց թռիչքի արագությունը: Դևիդ Ֆրեյվորի խոսքով՝ «Այն անհետացավ ընդամենը երկու վայրկայնում: Այն կարծես պինգ-պոնգի գնդակ լիներ, որն արագորեն մի տեղից մյուսն էր թռչում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբաղբյուրի կայքում:

Pentagon officially releases UFO videos

The Pentagon has officially released three short videos showing “unidentified aerial phenomena” that had previously been released by a private company.

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: